Բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք. Է.Շարմազանով
«Ոչինչ չասող ելույթ էր: ՀԱԿ առաջնորդի ելութն այնքան անհետաքրքիր ու ձանձրալի էր, որ նույնիսկ նրա գործընկերները, որ կանգնած էին հարթակում, չէին լսում, և Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ ընդհատել ելույթը, նրանց նայել, որից հետո նոր շարունակեց»,- Panorama.am-ին ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով Ազատության հրապարակում եռյակի հանրահավաքում հնչած ելույթը:
Նրա խոսքով` Լ.Տեր-Պետրոսյանի ելույթից հիշեց միայն անեկդոտները:
«Գիտեի, որ Պետրոսյան ազգանունով հումորիստ կա, բայց բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով էլ հումորիստ ունենք»,- նշեց նա` նկատի ունենալով Եվգենի Պետրոսյանին:
Հարակից հրապարակում`
Լ.Տեր-Պետրոսյան. Ծրագրել ենք համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան