Էբոլայով վարակվածների թիվը հատեց 10 հազարի շեմը
Մահացու Էբոլայի զոհերի թիվը հասել է 4922-ի, իսկ վարակվածների թիվն անցել է 10 հազարի շեմը. այս պահի դրությամբ, պաշտոնապես նշվում է 10141 վարակվածի մասին: Սրանք ԱՀԿ-ի կողմից հրապարակված վերջին տվյալներն են:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, իրավիճակը շարունակում է տագնապալի մնալ Լիբերիայում, որը գրեթե ամբողջությամբ Էբոլայի տիրապետության տակ է:
Ինչ վերաբերում է մյուս երկրներին, ապա Նիգերիայում և Սենեգալում Էբոլան համարվում է հաղթահարված, Իսպանիայում մեկ մարդ առողջացել է, իսկ նրա հետ շփված 83 անձ շարունակում են մնալ բժիշկների հսկողության տակ: ԱՄՆ-ում արձանագրվել է հիվանդացության 4 դեպք և մեկ մահ, 262 անձ գտնվում է բժիշկների հսկողության տալ: Մալիում Էբոլայից մահացել է 2 տարեկան մի աղջիկ, հսկողության տակ է 43 անձ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում