Այս տարի Հայաստանից ավելի շատ բանջարեղեն է արտահանվել, քան միրգ. «ՀԺ»
Հոկտեմբերի 20-ի դրությամբ մեր երկրից արտահանվել է 26 հազար 680 տոննա բանջարեղեն՝ մոտ 13 հազար տոննայով ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայության մամլու խոսնակ Արմինե Սուքիասյանը:
Արտահանված բանջարեղենի մեջ գերակշռողը կարտոֆիլն ու պղպեղն են:
Հայաստանից բանջարեղեն ներկրող երկրներում առաջատարներն են Ռուսաստանի Դաշնությունը, Իրաքը, Չեխիան, Սիրիան և Վրաստանը: Հոկտեմբերի 20-ի դրությամբ միրգն արտահանվել է 10 հազար 875 տոննա ծավալով՝ հիմնականում ՌԴ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Շվեյցարիա, Ուկրաինա, և Վրաստան: Արտահանվող մրգերի ցանկում գերակշռողը խաղողն է, դեղձը և տանձը: 2013 թվականի նույն ժամանակահատվածում արտահանվել էր 30 հազար 295 տոննա միրգ: Նախորդ տարի ընդհանուրի մեջ գերակշռող էր ծիրանը՝ 23 հազար 240 տոննա: Այս տարի, ինչպես հայտնի է, հանրապետության ծիրանի այգիների ավելի քան 920 տոկոսը ցրտահարվել է: Այս տարի Հայաստանից արտահանվել է ընդամենը 1790 տոննա ծիրան:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները