Ընդդիմությունից ոչ ոք ԵՏՄ-ի դեմ հանդես չի գալիս, բացի մեկից. Ի.Վոլինկին
Հայաստանի անդամակցումը ԵՏՄ-ին ճիշտ ստրատեգիական որոշում էր և դա ամենևին էլ չի նշանակում, թե այդպիսով փակվում են համագործակցության դռները այլ երկրների հետ: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
Նրա խոսքով, Ռուսաստանն էլ ունի հարաբերություններ ԵՄ հետ, այնպես որ շատ նորմալ է, որ պետությունն ունի և զարգացնում է բազմակողմանի հարաբերություններ. «Կարևորն այն է, որ դա չլինի ի վնաս»:
Անդրադառբալով նախօրեին կայացած ընդդիմության հանրահավաքին և իշխանափոխության գաղափարին և այն մտայնությանը, թե արդյոք այս բոլոր գործընթացները չեն կարող հանգեցնել ՌԴ հետ հարաբերությունների վատթարացմանը, Իվան Վոլինկինը նկատեց, որ գրեթե բոլոր ընդդիմադիրները հակառակը` հանդես են գալիս ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի օգտին. «Ոչ ոք այդ անդամակցությանը դեմ հանդես չի գալիս, բացի մեկից»:
Իսկ լրագրողի հարցին, թե ինչպես է ինքը գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի ընդգծված պռոռուսական ելույթը ասաց, որ չի ցանկանում գնահատականներ տալ ելույթներին, բայց մեկ բան մատնանշեց` ՀԱԿ առաջնորդի ելույթի զգալի մասը նվիրված էր ԵՏՄ-ին:
Հարակից հրապարակում`
Լ.Տեր-Պետրոսյան. Ծրագրել ենք համաժողովրդական ճնշման տակ իշխանություններին հրաժարական պարտադրել