Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետը դեմ չէ մարզպետ նշանակվելուն. «Ժամանակ»
Վայքի ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը չի հրաժարվի մարզպետի պաշտոնից եթե նրան կուսակցությունից առաջարկվի այդ պաշտոնը:
«Գիտեք ես կուսակցական մարդ եմ, հետևաբար, կուսակցությունը,կուսակցական մարդիկ ոնց ասեն, ոնց որոշեն՝ այդպես էլ կվարվեմ: Եթե որոշեն, որ պետք է մարզպետ նշանակվեմ, ուրեմն կնշանակվեմ»,-«Ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասել է քաղաքապետը՝ հավելելով, որ դեռևս նման առաջարկ չի արվել իրեն:
Անդրադառնալով Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի աշխատանքին՝ Սարգսյանը դժվարացել է որևէ բան ասել:
«Կառավարությունն է նրա աշխատանքի գնահատողը, բայց ընդհանուր առմամբ՝ մենք նորմալ աշխատել ենք իրար հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան