Լավրով. Արևմուտքը հարված է հասցնում միջազգային կայունությանը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ին ու արևմտյան երկրներին մեղադրել է միջազգային կայունությանը լուրջ վտանգ հասցնելու և այլ պետությունների ներքին գործերին խառնվելու մեջ: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, Լավրովը նման հայտարարություն արել է նորվեգական լրատվամիջոցին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, ԱՄՆ-ն ու արևմտյան այլ պետություններն իրենց աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար միջամտում են անկախ պետությունների ներքին գործերին, խախտելով միջազգային իրավունքի սկզբունքները: Լավրովն ընդգծել է, որ նման գործողությունների հետևանքով Հարավսլավիան ռմբակոծվեց, տեղի ունեցած Իրաքի ներխուժումը, Լիբիայի հարձակումները, Սիրիայի ապակայունացումը:
Նա վստահություն է հայտնել, որ խնդրի լուծումը կարող է գտնվել միջազգային հանրության հավաքական ջանքերի շնորհիվ՝ հենվելով միջազգային իրավունքի ու ՄԱԿ-ի կարևոր դերակատության վրա, իրականացնելով պրոֆեսիոնալ մոտեցումներ, զերծ մնալով երկակի ստանդարտներից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները