Շնագայլերից տուժած տավուշցիների առողջական վիճակը նորմալ է
Տավուշի մարզի Ազատամուտ և Այգեհովիտ գյուղերի երկու բնակչի առողջական վիճակը նորմալ է, վերքերը մշակվել են, հսկողության տակ են, ամբուլատոր բուժում են ստանում՝ տան պայմաններում: Panorama.am-ի հետ զրույցում ասացին Իջևանի բժշկական կենտրոնի բժիշկներ Գևորգյանն ու Շահինյանը:
Նշենք, որ նախօրեին ԱԻՆ լրատվական ծառայության տեղակացմամբ, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում հոկտեմբերի 23-ին և 24-ին շնագայլը հարձակվել և վնասել է գյուղի բնակիչներ՝ Վ. Բ.-ին (ծնվ.1976թ.) և Ս. Չ.-ին (մոտ 55 տ.): Վերջիններս տեղափոխվել են Իջևան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Դեպքի մասին տեղեկացվել են ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:
Այգեհովիտ գյուղի բնակիչը, բժշկի ներկայացմամբ, չի տեսել, թե ինչ կենդանի է եղել, մոտավորապես ենթադրում են, որ շնագայլ է: Նա վնասվածք է ստացել աջ ոտնաթաթի հատվածում՝ պատռված վերքեր:
Ազատամուտի բնակչի մոտ էլ մեծ վերքեր չեն եղել, կենդանու միայն մի ատամն է վերք բացել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները