Եվրոպայի խորհրդի հանձնակատարը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների լուրը
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մուժնիեկսը հերքել է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված այն տեղեկությունը, թե ինքը իբրև մեկնել է Բաքու` մարդու իրավունքների հարցերով համաժողովի մասնակցելու համար: Այս մասին հաղորդագրությունը տեղադրված է հանձնակատարի ֆեյսբուքյան պաշտոնական էջում:
«Ի հակադրություն լրատվամիջոցների որոշ հրապարակումների` ես Ադրբեջան եմ մեկնել ոչ թե համաժողովի մասնակցելու, այլ միայն անազատության մեջ գտնվող իրավապաշտպաններին, վերջիններիս փաստաբաններին և ընտանիքի անդամներին հանդիպելու, ինչպես նաև երկրում խոսքի և հավաքների ազատության հետ կապված իրավիճակի բարելավման շուրջ իշխանությունների հետ երկխոսությունը շարունակելու համար»,- գրել է հանձնակատարը Մուժնիեկսը:
Նկատենք, որ օրեր առաջ հեղինակավոր The New York Times պարբերականի էջերից ադրբեջանցի իրավապաշտպաններ Գյունայ Իսմայիլովան և Սամիր Կազիմիլին, անդրադառնալով Եվրոպայի խորհրդի կողմից Բաքվում կազմակերպվելիք մարդու իրավունքների հարցերով սեմինարին, ահազանգում էին, որ «այդ միջոցառումը պետական լրատվամիջոցների կողմից ցինիկաբար կօգտագործվի բացառապես կառավարության լեգիտիմությունը ավելացնելու համար: Կառավարություն, որը ոտնակոխ է անում այն իրավունքները, որոնց պաշտպանությամբ փորձում է զբաղվել Եվրոպայի խորհուրդը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան