Փարիզում վերաբացվել է Պաբլո Պիկասոյի թանգարանը (լուսանկարներ)
Փարիզի ամենահայտնի թանգարաններից մեկը՝ Պիկասոյի թանգարանը, այսօր հինգ տարվա վերանորոգումից հետո կրկին բացել է իր դռները: Reuters-ի տեղեկացմամբ, թանգարանի վերաբացմանը ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով նշել է, որ Պիկասոյի ժամանակակից հայացքն ու էնեգիան պետք է ներշնչի Ֆրանսիային:
«Պաբլո Պիկասոն եղել է ապագայի նկարիչ, հույսի և հաղթանակի նկարիչ, նա ազատում է իրեն անցյալի կանոններից: Նա ավանգարդիստ է եղել: Ֆրանսիան ավանգարդիստական երկիր է»,- ասել է Ֆրանսիայի նախագահը:
Թանգարանի տնօրենի խոսքով, քանդակները, նկարները, կոլաժներն ու խեցեգործական աշխատանքներն անսահման հետաքրքրություն են առաջացնում, թանգարանի հինգ հարկի յուրաքանչյուր սենյակ կարող է զարմանցնել այցելուին:
Այժմ թանգարանն ունի 40 սրահ, ներկայացված է համաշխարհային հռչակ ունեցող նկարչի 5000 աշխանք (դրանցից՝ 300 քանդակ և 300 կտավ): Վերանորոգման համար անհրաժեշտ է եղել մոտ 66 միլիոն դոլար: Թանգարանն առաջին անգամ իր դռները բացել է 1985 թվականին:
Նշենք, որ այսօր Պաբլո Պիկասոյի ծննդյան օրն: Իսպանացի նկարիչ, գծանկարիչ, քանդակագործ Պիկասոն ծնվել է 1881 թ: Կյանքի մեծ մասն անցկացրել է Ֆրանսիայում։ Հայտնի է որպես Կուբիստական շարժման հիմնադիր։
Պիկասոն իր երկարատև կյանքի ընթացքում (մահացել է 1973 թ) ստեղծել է 50.000 աշխատանք՝ 1.885 նկար, 1.228 քանդակ, 2.880 կերամիկա, մոտ 12.000 գծագիր, հազարավոր կրկնօրինակումներ։ Իր մահվան ժամանակ Պիկասոյի նկարները իր սեփականությունն էին, և նա դրանք չէր հանում արվեստի շուկա վաճառքի, քանի որ դրա կարիքը չուներ։ Բացի այդ Պիկասոն ուներ հայտնի նկարիչների հավաքածուներ, այդ թվում նաև Հենրի Մատիսի նկարներինը։ Քանի որ Պիկասոն ոչ մի կտակ չէր թողել, նրա մահվան արարողությունների համար Ֆրանսիայի կառավարությանը վճարել են իր աշխատանքների և իր մյուս հավաքածուների տեսքով։ Այս աշխատանքները ցուցադրվել են Փարիզի Պիկասոյի անվան թանգարանում։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում