Հոկտեմբերի 27-ին տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները
Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր:
Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում տեղի կունենան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները