«Դպրոցի զարգացման ծրագիր» ձեռնարկը տարբերվում է դպրոցների զարգացման ավանդական ձեռնարկներից. Ռ.Մուրադյան
Այսօր տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» հերթական սեմինար-հավաքն ու «Դպրոցի զարգացման ծրագիր» և «Ուսուցչի էթիկայի նորմեր» ձեռնարկների շնորհանդեսը: Իր խոսքում «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ, ՀՀԿ-ական Ռուզաննա Մուրադյանն անդրադարձել է կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ «Դպրոցի զարգացման ծրագիր» և «Ուսուցչի էթիկայի նորմերը» ձեռնարկները ներկայացնելով` ԱԺ պատգամավորը հույս է հայտնել, որ գրքերը պահանջարկ կունենան հանրակրթության ոլորտում աշխատողների կողմից:
Նա նշել է, որ «Դպրոցի զարգացման ծրագիր» ձեռնարկը էականորեն տարբերվում է դպրոցների զարգացման ավանդական ձեռնարկներից: Նրա խոսքով՝ դպրոցի աշխատանքային պլանավորումը հիմնականում ուշադրություն է դարձնում դպրոցի ընթացիկ խնդիրների լուծմանը, իսկ զարգացման ծրագիրը հանդես է գալիս որպես դպրոցի ռազմավարության պլանավորում:
Նշվում է, որ ձեռնարկները նախատեսված են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա