ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել Սերբիա-Ալբանիա հանդիպման վերաբերյալ
ՈՒԵՖԱ-ի հսկիչ կարգապահական կոմիտեն և էթիկայի հանձնաժողովը որոշում են կայացրել այն միջադեպի վերաբերյալ, որը գրանցվել է «Եվրո-2016»-ի Սերբիա-Ալբանիա ընտրական հանդիպման ժամանակ: Ալբանիայի ընտրանուն տեխնիկական պարտություն է գրանցվել 0(cat) հաշվով: Բացի այդ, Ալբանիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 100 հազար եվրոյով:
Միևնույն ժամանակ կոմիտեն որոշել է Սերբիայի ընտրանուն զրկել 3 միավորից Եվրոպայի 2016 թ. առաջնության ընթացիկ ընտրական փուլում: Բացի այդ, սերբերը տնային հաջորդ երկու խաղը պետք է անցկացնեն երկրպագուների բացակայության պայմաններում: Սերբիայի ֆուտբոլային միությունը նաև տուգանվել է 100 հազար եվրոյով:
Ավելացնենք, որ այս որոշումները կարող են բողոքարկվել: