Ջանֆրանկո Ռավազին՝ Ջուղայի խաչքարերի մասին. Ժողովուրդների բախման ընթացքում տեղի են ունենում նման վայրագություններ
«Ժամանակին դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարին, որպեսզի հնարավոր ամեն ինչ արվի կարևոր պատմական վավերագրերը՝ Ջուղայի խաչքարերը, փրկելու համար»,-ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազին՝ պատասխանելով հարցին, թե Ձեր խոսքում նշեցիք, որ «Հայաստանը խաչքարերի երկիր է», սակայն Ադրբեջանը ոչնչացնում է Ջուղայի հայկական խաչքարերը, արդյո՞ք որևէ քայլ արվել է այդ վայրագությունը կանխելու ուղղությամբ:
Նա ցավով նշեց, որ ժողովուրդների բախման ընթացքում տեղի են ունենում նման վայրագություններ:
«Խորապես հույս ունեմ, որ այսօր Փարիզում կայանալիք երկու ղեկավարների հանդիպումը կդառնա որոշիչ՝ կանխելու ապագայում նման վայրագությունների կրկնությունը»,- ասաց կարդինալ Ջանֆրանկո Ռավազին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան