Ծնելիությունը խթանելու համար հարկավոր են այլ մեխանիզմներ , ոչ թե մայրերի շահերը ոտնահարել. Է.Վարդանյան
«Ինձ զարմացնում է, որ պետությունը փորձում է հարմարեցնել օրենքները վարչարարությանը: Տարբեր եվրոպական երկրներ չունեն այն դեմոգրաֆիական խնդիրը, որ ունի Հայաստանը, չունեն ծնելիություն խթանելու խնդիր, ինչո՞ւ ենք համեմատվում այդ երկրների հետ»,- դիմելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին` ասաց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը` «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու աղմկահարույց օրինագծին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ:
Միևնույն ժամանակ պատգամավորը նշեց, որ ուրախալի է, որ խնդիրը քննարկման առարկա է դարձել և հույս հայտնեց, որ վերջնական քննարկման ժամանակ կներկայացվի այնպիսի նախագիծ, որը կբխի մայրերի շահերից:
«Երեք անգամ նպաստներն աճել են, բայց ծնելությունը չի աճել երեք անգամ: Եվ ես ավելի քան վստահ եմ, որ այս ծախսերը ուղղվան են ոչ թե ծնելիության թվի ավելացմանը, այլ նրան, որ գոնե պահպանվի ծնելիության ներկայիս մակարդակը»,- կարծիք հայտնեց ԲՀԿ-ական Է.Վարդանյանը` հավելեց նաև, որ ծնելիության մակարդակը ավելացնելու համար հարկավոր են այլ մեխանիզմներ և ոչ թե մայրերի շահերը ոտնահարել:
Հարակից հրապարակում`
Ինչո՞ւ նպաստը 18 հազար և ոչ թե 30 հազար. Հ.Բիշարյանն առաջարկում է օրենքը չխախտել
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան