Տնտեսություն 16:35 27/10/2014

Թռչնաբույծների միության նախագահ. Հայաստանը ձու կներկրի այնքան ժամանակ, քանի դեռ...

Մի քանի ամսվա ընդմիջումից հետո Հայաստանը ձու է ներկրել: Սննդամթերքի անվտանգության ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանի՝ Panorama.am-ին տրամադրևած տվյալների համաձայն, աշնան ընթացքում ձու ներկրվել է երկու անգամ հարևան Իրանից:
«Սեպտեմբերի 21-ին Հայաստան ձու է ներմուծվել Իրանի Իսլամական Հանրապետությունից, հաջորդ անգամ հոկտեմբերի 13-ին: Երկու անգամ էլ ներմուծվել է 308 880 հատ խմբաքանակով»,-ասաց Ա. Սուքիասյանը:


Ինչո՞ւ է Հայաստանը ստիպված ձու ներմուծել, ինչո՞ւ ինքնաբավ երկիր չի դառնում

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Հայաստանը տարվա մեջ մի քանի անգամ ստիպված կլինի ձու ներկրել այնքան ժամանակ, քանի դեռ տոհմային տնտեսություն չունի: Նրա վստահեցմամբ, այս շուկայում ամեն ինչ բնականոն հունով է ընթանում, ոչ մի ինտրիգ չկա:

«Հանրապետությունում ձվի դիֆիցիտ գոյություն չունի: Մենք կարողանում ենք մեր պահանջարկը ծածկել: Բայց ամեն տարի սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկիզբ տեղի է ունենում հասակավոր թռչունների ելք և նոր վառեկների հոսք: Այդ ընթացքում բնականաբար ձվատվությունը նվազում է»,-բացատրեց միության նախագահը:

Նրա խոսքով, տարեց հավերին երիտասարդներով փոխելու, կոմլեկտրավորելու գործընթացը հայաստանյան բոլոր թռչնաբուծարաննեում տեղի է ունենում միաժամանակ:

Դա էլ ունի իր բացատրությունը: Տոհմային տնտեսության բացակայության պայմաններում վառեկներն էլ դրսից են բերվում, իսկ այդ երկրները վառեկներն արտահանում են միայն իրենց երկրի պահանջարկը բավարարելուց հետո:

«Մենք չենք կարողանում գործընթացն աստիճանաբար իրականացնել, այսինքն սկսել օգոստոսից, որպեսզի նման խնդիր չառաջանա: Ստիպված միանգամից են բոլոր տնտեսությունները ներկրում: Հիմա արդեն հոկտեմբերի 25-ից վառեկները սկսել են ձու ածել, միանգամից ձվարտադրության ծավալները կավելանան»,-ասաց Ստեփանյանը:

Վառեկները բերում են Ռուսաստանից, Վրաստանից, Պարսկաստանից, Ուկրաինայից, նրանք տոհմային տնտեսություն ունեն, իսկ մենք չկարողացանք մեր տոհմային տնտեսությունը պահպանել:

«Վրաստանում պետությունը աջակցեց, տոհմային տնտեսություն ստեղծեցին: Վրաստանը նախկինում մեր երկրից էր ձու ներմուծում, հիմա նրանք տոհմային տնտեսություն ունեն, դարձել են ինքաբավ երկիր, մեզ էլ ասում են, եթե ուզում եք, ձու կարող ենք ձեզ վաճառել»,-ասաց նա:

Panorama.am-ի զրուցակցի խոսքով, այս տարի ձու ներկրող ընկերություններից մի քանիսը խելացի են գտնվել, միությունից հարցրել են՝ արդյո՞ք ձեռնտու կլինի ներկրելը:

«Մենք էլ իրավիճակը ներկայացրել ենք, էդ մարդիկ էլ մինչև օրս չեն ներկրել՝ հասկանալով, որ եթե նման բան անեն, կարող է չկարողանան իրացնել կամ էլ շատ էժան իրացնեն, ինչպես պատահեց «Սոպրանո» ընկերության հետ: Հունվարին ձու բերեց մինչև Զատիկ չէր կարողանում իրացնել»,-ասաց միության նախագահը:

Ստեփանյանի խոսքով, ձվի պահանջարկի ավելացմանը մեծապես նպաստել են խմորեղենի արտադրությամբ ձբաղվող ձեռնարկությունները:
«Այս տարի միրգը քիչ էր, փոխարենը մեծ է եղել խմորեղենի պահանջարկը. օրական մոտ 200 արկղ, ամեն արկղում 360 հատ ձու, նման բան չէր եղել: Նախորդ տարիներին մենք 100, ամենաշատը 110 արկղ ենք նրանց մատակարարել: Հիմա դա էլ իրենց չի բավարարում, ստիպված խմորեղեն արտադրողզ ձեռնարկությունները գնում են սուպերմարկետներից են առնում, դրա համար էլ շատ արագ սպառվում է»,-ասաց միության նախագահը:

Ոլորտի մասնագետը շուկային անծանոթ մարդկանց խորհուրդ է տալիս ձու չներկրել ու «այս շուկան չփչացնել»:
«Մեր ձեռքը շուկայի պուլսի վրա է գտնվում, եթե հանկարծ կզգանք, որ մեծ քանակի պահանջարկ կա, ինչը հնարավոր է միայն դեկտեմբերի 10-ից սկսած, ապա մենք շտապ ինքներս թարմ ձու ներկրել»,-ասաց Ստեփանյանը:

Թռչնաբույծների միության նախագահի խոսքով, տնտեսվարողները մինչ հավերի սերնդափոխություն իրականացնելն ունակ են մեծ քանակությամբ ձու արտադրել, սակայն աչքների առաջ ունեն 2010-ի դառ փորձը, «երբ կառավարությունը նեցուկ չկանգնեց արտադրողներին, որպեսզի ձվի փոշու արտադրություն կազմակերպվի, որի պահանջարկը արտերկրում շատ մեծ է: Դրա համար այսօր ոչ մի սեփականատեր ռիսկի չի գնում, պահում է այնքան գլխաքանակ, որ մի քիչ պակաս լինի, բայց ավել չլինի»:

Սննդամթերքի անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ մի քանի ընկերություններ ձու ներկրելու թույտվություն ստանալու համար դիմել են իրենց, սակայն հարցի վերաբերյալ որոշում կայացնելու համար դեռ պետք է մի շարք ուսումնասիրություններ անցկացվեն:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am
17:20
Արդյոք Հայկ Ղալումյանի և Հայկ Սարգսյանի միջև քաշքշոց է եղել. Սիմիդյանը՝ միջադեպի մասին
«Միջադեպ ուղղակի չի եղել, քննարկման ժամանակ տասնյակ մարդիկ են եղել։ Կարող է հանդիպումից հետո երկու գործընկեր ուղղակի խոսել են։ Որևէ...
Աղբյուր` Panorama.am
17:11
ՄԻՊ-ն ու նոր բանտապետն այցելել են «Արմավիր» ՔԿՀ, որտեղ մի քանի դատապարտյալ դեռ հացադուլ է իրականացնում
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունվարի 10-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր»...
Աղբյուր` Panorama.am
17:06
Տավուշի մարզպետն ու իր ենթակաները ինչի՞ համար են ճոխ պարգևատրվում, եթե լավ չեն աշխատում. Ոսկան Սարգսյան
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է. «Տավուշի մարզպետ,Նիկոլ Փաշինյանի դասընկեր ,քավոր Հայկ Ղալումյանը, մարզպետարանի պաշտոնյաները...
Աղբյուր` Panorama.am
17:02
Անհուսալի վարկ ունեցողներին պետության աջակցությունն ունի դրական և բացասական կողմեր. Սուրեն Պարսյան
Կառավարությունը դեկտեմբերի վերջին նիստում որոշում ընդունեց, որով անհուսալի վարկ ունեցողներին կտրամադրի ֆինանսական աջակցություն՝ նրա ֆորմալ...
Աղբյուր` Panorama.am
16:59
«Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով 3 հայտ կստանա աջակցություն
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» դրամաշնորհային...
Աղբյուր` Panorama.am
16:57
Մարության. Հիմա արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ Փաշինյանին
Երևանի նախկին քաղաքապետ, հումորիստ, դերասան Հայկ Մարությանը տրանսպորտի թանկացման վերաբերյալ ակնկալում է լսել Նիկոլ Փաշինյանի կարծիքը։...
Աղբյուր` Panorama.am
16:56
«Մեր ընտանիքի համար ամենախառը, ուրախ ու տոնական օրն է». Հրանտ Թոխատյանի ծննդյան օրն է
Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանն այսօր նշում է ծննդյան 67-ամյակը։ «Հունվարի 10-ը մեր ընտանիքի համար ամենախառը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ես ու իմ նման շատ մարդ հրաշքով ենք այս ամենից փրկվել. Հրաչ Մուրադյանը՝ Լոս Անջելեսից
Այս պահին գտնվում է Կալիֆոռնիայում գտնվող հաղորդավար Հրաչ Մուրադյանը անդրադարձել է ԱՄՆ-ում տեղի ունեցած աղետին ու դրա հետևանքներին, նաև նշել է,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}