Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ հարուցված քրեական գործի այսօրվա դատական նիստի առաջին մասում ցուցմունք է տվել միայն Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը, ով իրեն մեղավոր չի ճանաչել սահմանը հատելու հարցում (չի իմացել, որ այդտեղով սահման է անցնում), հերքել է Սմբատ Ցականյանի սպանության մեջ իր հանցակից լինելը: Այս մասին տեղեկանում ենք karabakh-life.am կայքից:
Մեղադրյալների դատապաշտպաններն են Արցախի փաստաբանների պալատի անդամներ Էրիկ Բեգլարյանն ու Արկադի Իսրայելյանը: Դատական նիստը կշարունակվի ընդմիջումից հետո:
Հիշեցնենք, որ այսօր ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում մեկնարկել է ԼՂՀ Քարվաճառի շրջանում ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովի և Շահբազ Ջալալ օղլի Գուլիևի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Շահբազ Ջալալ օղլի Գուլիևը մեղադրվում է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից, բռնություն գործադրելով ԼՂՀ պետական սահմանը հատելու, լրտեսության, կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք, ռազմամթերք փոխադրելու կամ կրելու, մարդուն առևանգելու և գողություն կատարելու մեջ, իսկ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը նաև՝ սպանությունը` զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ առնելով և քաղաքացու անձնագիրը, կամ նույնականացման քարտը, կամ կարևոր այլ փաստաթուղթ հափշտակելը:
շ
Լուսանկարները՝ karabakh-life.am կայքից: