Հոկտեմբերի 27. Ոճրագործությունից 15 տարի անց…
1999 թ. Հոկտեմբերի 27. Ժամը 17-ին մոտ էր. Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամն էր. Դահլիճ ներխուժած զինված 5 ոճրագործների գնդակից սպանվեցին ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Ահաբեկչությունը իրականացրած ահաբեկիչների դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատական վերջին նիստի ժամանակ։ Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների հանդեպ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեցին ցմահ, իսկ մեկը՝ 14 տարվա ազատազրկման:
Հանցագործներից Նաիրի Հունանյանը իր իսկ ցուցմունքների պետական մակարդակով ահաբեկչական ծրագրեր է ունեցել դեռևս 1991 թվականին, բայց հանգամանքների բերումով իրագործել է 1999 թվականին: 1993 թվականին հաստատվել է Եվպատորիայում, 1997 թվականի աշնանը վերադարձել է Հայաստան, և ինչպես նաև անցյալում մտել է տարբեր կուսակցություններ ու կառույցներ, այդ թվում Վազգեն Սարգսյանի «Հանրապետական» կուսակցություն և Կարեն Դեմիրճյանի նախընտրական շտաբ: Մյուս հանցագործներն են Կարեն Հունանյան՝ Նաիրի Հունանյանի կրտսեր եղբայրը, Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը՝ Նաիրի և Կարեն Հունանյանների քեռին էր, դատապարտվելուց հետո 2004 թվականին մահացել է ԱԱԾ մեկուսարանում։ Պաշտոնական վարկածով նա ինքնասպան էր եղել՝ սավանով կախվելու միջոցով: 2010թ-ի մայիսին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, իր անկողնում հայտնաբերվել է հոկտեմբերի 27-ի գործով 14 տարի ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանի դին:
Աշոտ Կնյազյան՝ բուն ահաբեկչական գործողությանը չի մասնակցել։ Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանի զինված խմբի անդամներին իր մեքենայով բերել է ԱԺ։ Նրա միջոցով հանցագործները զենք են գնել:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան