Ելիսեյան Պալատը հրապարակել է եռակողմ հանդիպման ժամանակացույցը
Ելիսեյան պալատի պաշտոնական կայքում հրապարակվել է այսօր Փարիզում կայանալիք Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողովի ժամանակացույցը:
Ըստ այդմ` Երևանի ժամանակով 14.00-ին տեղի է ունենալու Ֆրանսուա Օլանդ-Իլհամ Ալիև երկկողմ հանդիպում, այնուհետև՝ Երևանի ժամանակով ժամը 15.15 րոպեին կկայանա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ֆրանսու Օլանդի հանդիպումը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով եռակողմ Սարգսյան-Օլանդ-Ալիև բանակցությունները տեղի կունենան Երևանի ժամանակով 21.00-ին:
Երևանի ժամանակով 23.00-ին նախատեսված է գագաթաժողովի փակման արարողություն և պաշտոնական ընթրիք: