ԱԺ-ն սկսում է քննարկել 2015թ-ի պետական բյուջեն
Վաղվանից Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Մեկնարկը կտրվի ժամը 10.00-ին հանձնաժողովների համատեղ նիստում, որին մասնակցելու հրավիրված է նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հաջորդ տարվա ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկումները կշարունակվեն մինչ նոյեմբերի 7-ը, երբ «Հայաստանի Հանրապետության 2015թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումների արդյունքում ձևավորված գրավոր առաջարկությունները կներկայացվեն ՀՀ կառավարությանը: