Մեկնարկել է Հայաստանի, Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը (տեսանյութ)
Ելիսեյան պալատում, քիչ առաջ մեկնարկել է Հայաստանի, Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների եռակողմ հանդիպումը։
Panorama.am-ի թղթակցի փոխանցմամբ, առաջինը հանդիպման է ժամանել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, հայկական կողմից հանդիպմանը մասնակցում են նաև արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը։
Նախագահների եռակողմ հանդիպումից հետո Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի անունից` ի պատիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, պաշտոնական ընթրիք կտրվի։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան