ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երրորդ եռամսյակի տվյալներով առաջատարն է վարկային ներդրումների ծավալով
ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով: Բանկի վարկային պորտֆելը երրորդ եռամսյակում կազմել է 224,3 մլրդ դրամ: Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 3.3%: Այս մասին հայտնում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 11.8% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին:
Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտները, ինչպես նաև զարգացնել ապառիկ վարկավորումը, հիպոթեքային ու ավտովարկավորումը:
2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում բանկի ակտիվները տարվա սկզբի համեմատ աճել են 2.2%` կազմելով 306 մլրդ դրամ:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևն ասել է. «ՎՏԲ-Հայաստան Բանկը այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելացրել է վարկային պորտֆելի ծավալը: Մենք շարունակելու ենք մշակել և առաջարկել բիզնեսին ու բնակչությանը վարկային պրոդուկտներ գրավիչ պայմաններով: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել է պահանջարկ վայելող վարկային պրոդուկտների կատարելագործումը, հաճախորդների համար բանկային ռեսուրսների հասանելիության ընթացակարգերի պարզեցումը, ճկուն պայմաններն ու վարկային պրոդուկտների լայն տեսականին»: