Բյուջեն ու ԵՏՄ-ն. Ինչպե՞ս կազդի անդամակցությունը պետբյուջեի վրա
2015թ-ի պետական բյուջեով առանցքային շեշտադրում կկատարվի ՀՀ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության քայլերի արդյունավետ իրականացման ապահովման ուղղությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով ֆինանսական այս կարևոր փաստաթղթին նվիրված քննարկումների ժամանակ:
Իսկ ավելի ուշ թեման շարունակվեց նաև պատգամավորների հարցադրումների շնորհիվ: Նախևառաջ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը պատգամավորների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ երբ մշակվում էր նախագիծը ԵՏՄ անդամության փաստաթուղթը դեռ ստորագրված չէր, հետևաբար իրավական տեսանկյունից հնարավոր չէր այդ միության հետ հարաբերությունները արտացոլել նախագծում:
«Վստահեցնում եմ, որ մասնագետներն ինտենսիվ աշխատում են` գնահատելու համար այն ազդեցությունները, որոնք կլինեն պետական բյուջեի վրա այս անդամակցության հետևանքով: Ընդհանուր առմամբ գնահատականներ կան, բայց դրանք այս պահին բերվում են հստակ հաշվարկային մակարդակի և ամենաուշը մեկ ամսից կներկայացվեն ձեր դատին»,- ի պատասխան ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանի հարցադրման հայտարարեց փոխնախարարը:
Վերջինիս խոսքով, միջանկյալ արդյունք արդեն կա, այն է` ԵՏՄ-ին անդամակցելը աջակցելու է ՀՀ մակրոտնտեսական ՀՆԱ-ի աճին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները