Իշխանություններն այս տարվա բյուջեի հավաքագրման առումով հայտնվել են լուրջ խնդիրների առաջ. «ՉԻ»
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօրվանից սկսվելու են 2015թ.-ի պետական բյուջեի նախագծի քննարկումները: Մինչ այդ, սակայն, «Չորրորդ իշխանությանը» հայտնի դարձավ, որ իշխանություններն այս տարվա բյուջեի հավաքագրման առումով հայտնվել են լուրջ խնդիրների առաջ, նրանց պարզապես չի հաջողվում ապահովել մուտքերը:
Իսկ պատճառը տնտեսության վիճակն է, որ օր օրի գնալով ավելի է վատթարանում, և հարկերն «ուղղակի քերելով են հավաքում»: Այս փաստը չեն թաքցնում իշխանության ներսում՝ այդ մասին խոսելով բաց տեքստով: Սակայն դա չի խանգարում, որ պաշտոնական վիճակագրության մեջ զանազան եղանակներով փորձեն թվանկարչության շնորհիվ ցանկալի ցուցանիշներ ամրագրել: Նույն տեղեկությունների համաձայն, սեպտեմբերին, երբ ԱԺ-ում տեղի էր ունեցել ՀՀԿ խմբակցության ընդլայնված նիստ, կառավարության՝ ֆինանսական ոլորտի պատասխանատուներն ասել են, որ եթե այսպես շարունակվի, տարեվերջին ուղղակի կրախի առաջ ենք հայտնվելու»:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան