Երևանում կառուցվելու է չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց
Կառավարության առաջիկա նիստում ներկայացվելու Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոց կառուցելու մասին որոշման նախագիծը: Այն ներկայացնելու է կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից:
Ըստ որոշման նախագծի, չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի կառուցման համար Հայաստանը չինական կողմին է տրամադրում Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Երևանի Հ.Գյուլիքեխվյանի անվան N103 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևան քաղաքի Զ.Սարկավագի 14 հասցեում գտնվող ուսումնական և օժանդակ շենք, շինություններով ծանրաբեռնված և դրանք սպասարկող 1,45028 հա հողամասը՝ նախապես իրականացնելով շինարարության համար անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման միջոցառումները, մասնավորապես՝ դպրոցի շինարարության համար տարածք և ժամանակավոր շինհրապարակ տրամադրելու, հատկացված տարածքի վրա գոյություն ունեցող շենքերի և կառույցների քանդման, շինհրապարակը էլեկտրաէներգիայով, ջրով ապահովելու, կապի և էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու, ծառահատման և այլ միջոցառումներ:
Հայաստանի և Չինաստանի կառավարությունների միջև 2012 թվականի դեկտեմբերի 28-ին և 2013 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված «Տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագրերով Չինաստանի կառավարությունը Հայաստանի կառավարությանը տրամադրելու է համապատասխանաբար 70 մլն.յուանի (մոտ 11 մլն.ԱՄՆ) և 100մլն.յուան (մոտ 16 մլն.ԱՄՆ) անհատույց օգնություն: Նշված համաձայնագրերի շրջանակներում պետք է իրականացվի Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցի շինարարություն, որի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Հայաստանի և Չինաստանի նախագահների միջև 2010 թ. կայացած հանդիպման ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան