Քաղաքագետ. «Հայաստանում թավշյա հեղափոխություն հնարավոր չէ». «Հրապարակ»
«Հրապարակ»-ն անդրադարձել է հոկտեմբերի 24-ի հանրահավաքում Գագիկ Ծառուկյանի ելույթին ու զրուցել որոշ գործիչների հետ: Կովկասյան ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը եռյակի որոշակի պասիվությունը բացատրում է այն հանգամանքով, որ իշխանությունը լուրջ չի ընդունում և հուժկու հակահարվածների չի անցնում: Քաղաքագետն ինքն էլ ռեալ չի համարում ոչ Ծառուկյանի կողմից կտրուկ գործողությունների հավանականությունը, ոչ էլ թավշյա հեղափոխության իրականացումը: Դրա համար, ըստ նրա, պետք է առնվազն թույլ իշխանություն, որի ուժային լծակները չեն գործում:
«Կարծում եմ` գործող իշխանություններին կարելի է թերագնահատել ցանկացած հարցում, բայց ոչ ուժային կառույցների թույլ լինելու, հետևաբար որևէ թավշյա հեղափոխություն հնարավոր չէ»,-նշել է Մինասյանը:
ՌԱՀՀԿ ղեկավար Մանվել Սարգսյանի համար նույնիսկ դժվար է հասկանալ, թե եռյակն ինչ պրոցես է սկսել, ով ինչ է ցանկանում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան