Տարածաշրջան 18:02 28/10/2014

Հաշմանդամություն ունեցող երեխաների 18 տոկոսը դուրս է մնում հանրակրթությունից. Ս.Մաղաքյան

Հեղինակ` Լիա Խոջոյան

Համընդհանուր ներառականության գաղափարի ներդրման, հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքների մասին Panorama.am-ը զրուցել է «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանի հետ:

-Պարոն Մաղաքյան, ինչպիսի խնդիրներ ունեն Հայաստանում հաշմանդամություն ունեցող երեխաները, որքանո՞վ են պաշտպանված նրանց իրավունքները, այդ թվում և կրթություն ստանալու իրավունքը:
-Հայաստանում ավելի քան 8000 երեխաներ ունեն հաշմանդամություն։ Դա երեխաների ընդհանուր թվի 1 տոկոսն է կազմում։ Կան բազմաթիվ երեխաներ, որոնց հաշմանդամությունը ճանաչված չէ։ Անշուշտ, սրանում առկա է նաև ծնողների մեղքը, ովքեր թաքցնում են երեխայի խնդիրները, սակայն ունենք և համակարգային լուրջ խնդիրներ։ Մասնավորապես` դեռևս չկա վաղ հայտնաբերման և վաղ միջամտության լիարժեք համակարգ։ Իհարկե, պետությունը ջանում է բարելավել վիճակը, մշակվում են համապատասխան ընթացակարգեր և կյանքի են կոչվում պետական նպատակային ծրագրեր, սակայն դեռևս մեծ խնդիր է երեխաների առողջապահության, վերականգնողական բուժման, հանգստի և համայնքի կյանքում ընդգրկված լինելու խնդիրը։

-Ի՞նչ խնդիրներ ունենք ներառական կրթության ոլորտում:
-Մենք հաճախ նշում ենք, որ հետխորհրդային պետությունների շարքում մենք լուրջ նվաճումներ ունենք ներառական կրթության ոլորտում և դա, անշուշտ, այդպես է։ Սակայն մենք ունենք նաև լուրջ խնդիրներ այս ոլորտում։ Շատ դպրոցներ գայթակղվելով լրացուցիչ ֆինանսական մուտքերով ձգտում են դառնալ ներառական կրթություն իրականացնող դպրոց և հավաքագրում են կրթության առանձնահատուկ կարիք ունեցող այնպիսի երեխաների, ովքեր ունեն թույլ խնդիրներ, ընդ որում հաճախ հավաքագրում են հենց դպրոցի ներսից թիվ ցույց տալու համար։

Կա մեկ այլ խնդիր ևս. դպրոցը ճանաչվելով ներառական, ինչպես նշեցի, հավելյալ ֆինանսական միջոցներ է ստանում, որը իրավունք ունի ծախսել համընդհանուր հիմքով։ Օրինակ` ունենալ բազմա-մասնագիտական թիմ, կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին ապահովել մեկանգամյա սնունդ, ինչպես նաև օրական 200 դրամի չափով փոխհատուցել տրանսպորտային ծախսերը։ Այստեղ հարց է ծագում` իսկ ո՞վ է ասել, որ հաշմանդամություն ունեցող երեխաներին պետք է կերակրել։ Այս հանգամանքը հենց ներառմանը հակառակ երևույթի, այսինքն թիմի բաժանման է հանգեցնում, երբ հերթական դասի ավարտին դասասենյակում հնչում է– դու, դու, դու և դու (խոսքը հասցեագրված է կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաներին, որոնց թվին են դավում նաև հաշմանդամություն ունեցող երեխաները) գնացեք ճաշարան սնվելու։

Մեծ խնդիր է մնում տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաների տեղափոխումը դպրոց և դասերի ավարտին հետադարձ տուն։

Իհարկե, որոշ դպրոցներ ունեն սեփական տրանսպորտային միջոց երեխաներին տեղափոխման համար, որոնք մեկ է հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող երեխաներին։ Իսկ շատ փոքր համայնքներում ընդհանրապես ներքաղաքային տրանսպորտ չկա։

Լրջագույն խնդիր է դպրոցների քաղաքաշինական մատչելիությունը: Հասկանալի է, որ ունենք մեծ անմատչելի շենքերի ժառանգություն, որոնց հարմարեցումը մեկ և երկու տարվա լուծելիք խնդիր չէ, սակայն անհասկանալի է, երբ նոր կառուցված դպրոցներում չեն կիրառվել քաղաքաշինական նորմերը սակավաշարժ անձանց համար։

-Կմասնավորեցնե՞ք, պարոն Մաղաքյան:
-Իհարկե. ցավոք սա այն հարցն է, որ ինչքան ուզեք հնարավոր է օրինակ բերել: Մասնավորապես վերջերս կառուցված Ստեփանավանի թիվ 6 դպրոցը, որտեղ ներսի թեքահարթակը չափազանց թեք և սահող նյութով է պատրաստված և վտանգավոր է գործածման համար։

Նույն դպրոցի կից մայթերը կառուցվում են և այստեղ նորից չեն պահպանվում չափորոշիչները։ Կամ` վերջերս հիմնավերանորոգված Լոռու մարզի Արևաշող համայնքի դպրոցը։ Մնում է միայն ասեմ` թող ինձ ներեն վերջերս կառուցված բոլոր այն չափանիշներին չհամապատասխանող դպրոցների նախագծման և կառուցման պատասխանատուները, որոնց չեմ նշում այս հարցազրույցի ընթացքում։

Այս և բազմաթիվ այլ խնդիրների արդյունքում մենք ունենք մի իրավիճակ, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների շուրջ 18 տոկոսը դուրս են մնում հանրակրթությունից։ Ընդ որում` խնդիրը աղջիկների պարագայում 21 տոկոս է, իսկ գյուղական համայնքներում այն հաստում է 23 տոկոսի։ Դա են փաստում 2012 թվականին ՄԱԿ–ի մանկական հիմնադրամի և ՀՀ աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարարության կողմից կատարված հետազոտության արդյունքները։

-Տեսնո՞ւմ եք արդյոք խոչընդոտներ համընդհանուր ներառականության գաղափարի համար, որը որդեգրել է պետությունը: Որո՞նք են դրանք:
-Մենք գտնվում ենք համընդհանուր ներառման համակարգի ներդրման փուլում և այս գործում մեծ ջանքեր են գործադրվում կառավարության, «Հույսի կամուրջ» ՀԿ–ի և այլ կառույցների կողմից և չափազանց կարևոր է, որ համընդհանուր ներառման համակարգը լինի անձակենտրոն և հասցեական, որ կարողանա հաշվի առնել յուրաքանչյուր երեխայի սպեցիֆիկ կարիքները, որ ցանկացած երեխա հնարավորություն ունենա դպրոց գնալ իր համայնքում իր հասակակիցների հետ, որ ցանկացած երեխա հավասար հնարավորություններ ունենա կրթության, հանգստի, զարգացման և այլ ասպարեզներում։

-Ի՞նչ է անհրաժեշտ դրանց հաղթահարման համար և արդյոք հավատում եք, որ Հայաստանը պատրաստ է դրան:
-Գիտեք այնպես չէ, որ այլ երկրներում նման խնդիրներ չկան։ Նույնիսկ ամենազարգացած երկրներում, որոնց հաճախ օրինակ ենք բերում, կան շատ լուրջ խնդիրներ։ Իսկ Հայաստանը այս առումով գտնվում է շատ վճռորոշ փուլում և շատ կարոր է ճիշտ գնահատել բոլոր մարտահրավերները։ Ամենակարևորը պետք է ունենալ ճկուն համակարգ, որը կկարողանա արձագանքել ցանկացած դեպքի` ապահովելու համար կրթության, ցանկացած ծառայության հասանելիությանը և համայնքում ներառված լինելուն։ Կարծում եմ առկա է քաղաքական կամքը այս ամենը կյանքի կոչելու և հուսով եմ` մենք բոլորս ականատեսը կլինենք դրական փոփոխությունների։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:34
Մի քանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:31
Գեղամ ջան, և՛ ՀՌՀ-ն է նույն հասցեով, և՛ աշխատասենյակս է նույն հարկում. Տիգրան Հակոբյանը՝ Մանուկյանին
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն անդրադարձել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի ելույթին....
Աղբյուր` Panorama.am
08:22
Խոշոր հրդեհ է բռնկվել «Հաղթանակ» սուպերմարկետում
Կեսգիշերին մոտ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
08:18
Երևանի բազմաթիվ հասցեներում այսօր հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:40
Ծեծկռտուքում կասկածվում են «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի ծառայության պետն ու «Քինգ Մարշալ»-ի աշխատակիցը
 Հունվարի 20-ին, ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր...
Աղբյուր` Panorama.am
22:42
Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում ենք 8 տեսակի ուղետոմս. Ավինյան
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. Սիրելի՛ երևանցիներ, Փետրվարի 1-ից հանրային տրանսպորտից օգտվելու համար...
Աղբյուր` Panorama.am
22:19
Հրդեհ 20 հա տարածքի վրա
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ։ «Հունվարի 21-ին, ժամը 15:22-ին Լոռու մարզային փրկարարական...
Աղբյուր` Panorama.am
22:03
Տրետյակովյան պատկերասրահում գտնվելուց հետո ավարտվել է Միրզոյանի կատարած այցը Մոսկվա
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Մոսկվա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Տրետյակովյան պատկերասրահ, դիտել...
Աղբյուր` Panorama.am
21:41
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայում հրդեհի զոհերի կապակցությամբ
Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիայի հյուսիսում՝ լեռնադահուկային հանգստավայրում բռնկված հրդեհի զոհերի կապակցությամբ։...
Աղբյուր` Panorama.am
21:18
Փաշինյանի բոլոր «կռուտիտները», իրեն գժի տեղ դնելն աշխարհում այլևս չի անցնում. Վիգեն Հակոբյան
2025 թվականի մեկնարկին Հայաստանի գործող իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մեջ երկու էական քայլ կատարվեց. Վաշինգտոնում ստորագրվեց...
Աղբյուր` Panorama.am
21:00
Սա մանիպուլյատիվ ձևակերպում է և ոչ թե աշխատանքի արդյունք․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բարեմաղթությունների և կենացների մի անորոկ շիլաշփոթ են բերել՝ անունը դնելով «Օրենք»․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Կառավարության հերթական ձախողումը, Զավեշտական է՝ Օրենք, որի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Բազումի բնակիչները դեմ են օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրություն կատարելուն
ՀՀ Լոռու մարզի Փամբակ համայնքի Փամբակ, Քարաբերդ և Բազում բնակավայրերի տարածքներում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական...
Աղբյուր` Panorama.am
20:13
Թուրքիայում սուգ է հայտարարվել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի օրը հանրապետությունում համազգային սուգ է հայտարարել՝ 66 մարդու կյանք խլած հրդեհի պատճառով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
19:55
Ֆրանսիան Հայաստանում իր ռեսուրսներն ուղղում է այնտեղ, որտեղ իր համոզմունքներն են․ Օլիվիե Դըկոտինյի
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին Արարատի մարզ այցելելությունից հետո գրառում է արել X-ում՝ նշելով․...
Աղբյուր` Panorama.am
19:37
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
19:23
Հարկերը և տուրքերը բարձրացնելու նախաձեռնությունների հիմքում դրվում է կուրյոզ պատճառաբանություն․ Դանիելյան
Իրավական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հարկերը և տուրքերը կտրուկ, մի քանի անգամ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Բաքվի դատարանում այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը
Բաքվի դատարանում  այսօր շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով շինծու դատավարությունը Դատարանը  հաջորդ նիստին՝...
Աղբյուր` Panorama.am
19:03
Այս տարի Հարության տոնը կամ Զատիկը կնշվի ապրիլի 20-ին
Հայ Առաքելական եկեղեցու տոնացույցի համաձայն այս տարի  Սբ․ Հարության տոնը կամ, ինչպես ընդհունված է հանրության շրջանում ասել, Զատիկը, կնշվի...
Աղբյուր` Panorama.am
18:51
Հայաստանը կարիք ունի ռազմավարական էլիտայի․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Դեռ նոր էր սկսվել ռուս-ուկրաինական պատերազմը և Հայաստանում շատերը ոգևորված էին, թե բա Ռամշտայնի...
Աղբյուր` Panorama.am
18:38
Միտում չկա, ես ինքս շոկի ենթարկվեցի, որ դանակն ինձ մոտ էր․ Newday-ի օպերատորին ազատ են արձակել
«Հարցումներ անցկացրեցին,թե դանակն ինչի համար է ինձ մոտ։ Ասացի՝ գործի բերումով երբեմն անհրաժեշտ է, լար կտրելու  կամ այլ բանի համար...
Աղբյուր` Panorama.am
18:21
Կրկին դատապարտյալ է մահացել
2025 թվականի հունվարի 17-ին ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, 2004թ․ ծնված դատապարտյալ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիայում հյուրանոցում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 66-ի
Հունվարի 21-ին Թուրքիայի հյուսիսային Բոլու քաղաքում գտնվող հյուրանոցներից մեկում ուժգին հրդեհ է բռնկվել: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝ դեպքի վայր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Հայտարարագրումից հետո մինչև 100 հազար դրամ հետ կստանաք՝ նախորդ տարում ձեր երեխայի կրթության կամ առողջապահական ծախսերի դիմաց
«Տարեկան հայտարարագիրը լրացնելուց հետո պետությունը ոչ թե կդատարկի քո գրպանը, ինչպես այս օրերի ընթացքում կեղծ լուրերով փորձեցին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Քաղաքագետ. Սպասում ենք, ԵՄ֊ի հանրաքվեի նիստը ԱԺ մեծամասնությունը նույնպես բոյկոտի կենթարկի, եթե իր արտաքին տերերը թույլ տան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Արարատ Միրզոյանը Լավրովին ասում է, որ ԵՄ մտնելը քաղաքացիների նախաձեռնությունն է, որը ԱԺ֊ն, ըստ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կներդրվի մենթոր մանկապարտեզների համակարգ
Փոփոխություններ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում
Աղբյուր` Panorama.am
17:47
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում հունվարի 21-ին գումարվել է հանձնաժողովի նիստ, օրակարգում՝ «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության...
Աղբյուր` Panorama.am
17:38
Ռուբեն Մելիքյան. Ամենևին չեմ զարմանա, եթե հայտարարեն՝ օպերատորի մոտ գտած դանակը սառը զենք է
«Ամենևին չեմ զարմանա, եթե նշանակեն փորձաքննություն ու հայտարարեն, որ օպերատորի մոտ հայտնաբերած դանակը համապատասխանում է  սառը զենքի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Փաշինյանը պատրաստ է կատարել Բաքվի պահանջները, պատրաստ չէ կատարել սեփական ժողովրդին տրված խոստումները. Մամիջանյան
«Նիկոլ Փաշինյանը պատրաստ է կատարել Ադրբեջանի պահանջները, մասնավորապես ԵԱՀԿ Միսկի խմբի լուծարման պահանջը, բայց պատրաստ չէ կատարել սեփական...
Աղբյուր` Panorama.am
17:29
Եկամտի հայտարարագրումը դառնալու է անիմաստ պարտավորության և տուգանքի հիմք. Թադևոս Ավետիսյան
«Այս տարի էլ հայտարարագիր պետք է ներկայացնեն շուրջ 800 հազար վարձու աշխատողներն ու քաղաքացիաիրավական պայմանագրերով հարկվող եկամուտ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում
10:50 21/01/2025

Քեզ ըտենց Դո՞գն է ասել. Լարված վիճակ Երևանի ավագանիում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}