Պոլսահայ լրագրող. «Լեռնային Ղարաբաղում բոլոր զինվորները կամավորներ են»
Պոլսահայ լրագրող Արիս Նալջըն այցելել է Արցախ և թուրքական «T24» լրատվական կայքում հրապարակել իր ստացած տպավորությունները, որոնք ներկայացնում է Ermenihaber.am-ը: Նալջըն գրում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմի ավարտից հետո ստեղծված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է, որն ունի իր պետական ապարատը, բյուրոկրատիան, բանակը և տնտեսութունը:
Նա գրում է, որ 140 հազար բնակչությունը ունեցող հայկական փոքր պետությունը պատերազմի մշտական ռիսկի պատճառով 25 հազար զինվոր ունի. «Լեռնային Ղարաբաղում բոլոր զինվորները կամավորներ են»:
Չնայած կա պարտադիր ծառայություն, սակայն մարդիկ կամավոր են գնում իրենց երկիրը պաշտպանելու, ասում է Նալջընը ու հիշեցնումհունիսի վերջին և օգոստոսի սկզբին սահմանին տեղի ունեցած դեպքերի մասին, «որի ժամանակ տարեց մարդիկ, իրենց զենքերը վերցնելով, գնացել էին առաջնագիծ»:
Նրանցից մեկը Նալջըի այն հարցին, թե պատերազմը սկսվելու դեպքում ինչ կանեք, պատասխանել է. «Մենք չենք էլ պատերազմել: Մենք մեր տունն եք պաշտպանել: Նորից կպաշտպանենք, սա մեր տունն է և գնալու այլ տեղ չունենք»:
Հոդվածում Նալջըն Ղարաբաղը համեմատում է Քոբանիի հետ (քաղաք Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի սահմանի մոտ, որտեղ բախումներ են տեղի ունենում քրդերի և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների միջև):
«Այն ազգի զավակները, ովքեր ցանկանում են իրենք տնօրինել իրենց ապագան, երբեք չեն պատերազմում… Նրանք իրենց տունը, ընտանիքն են պաշտպանում»,- եզրափակել է Նալջըն: