Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունը հնչելու է Ստամբուլի հայկական եկեղեցում
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն այժմ աշխատում է մի ստեղծագործության վրա, որը հնչելու է Ստամբուլում 2015 թվականին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց կոմպոզիտորը:
«Ստամբուլի միջազգային երաժշտական փառատոնն առաջարկել է գրել մի գործ, որ հնչելու է եկող տարի ամռանը»,- ասաց նա:
Ստեղծագործությունը գրում է համաշխարհային ճանաչում ունեցող ամերիկահայ ալտահար, Նոր Անգլիայի կոնսերվատորիայի (Բոստոն) պրոֆեսոր Քիմ Քաշքաշյանի համար, որը կատարելու է Ստամբուլի հայկական վերանորոգված եկեղեցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան