Ինչպե՞ս կարող է խնամին պահանջել կառավարության ղեկավարի հրաժարականը. Հարց Դ.Հարությունյանին
«Ոչ, ես պատրաստ չեմ իշախանափոխության, որովհետև.... Ի՞նչ ճնշման մասին է խոսքը»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` անդրադառնալով եռյակի իշխանափոխության պահանջին ու հարցին, թե արդյո՞ք ինքը պատրաստ է դեպքերի նման զարգացմանը:
Դ. Հարությունյանը նշեց նաև, որ դեռևս չի տեսել որևէ քաղաքական գործչի, որը մեկ այլ քաղաքական գործչի պահանջով կամ հանրահավաքի արդյունքում որոշի հրաժարական տալ: Նա հիշեցրեց, որ մեկ անգամ արդեն եղել է նման նախադեպ, երբ պահանջում էին իշխանափոխություն, անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացում և այլն:
Իսկ հարցին, թե ինչպես է պատկերացնում այն իրավիճակը, երբ խնամին պահանջում է կառավարության ղեկավարի հրաժարականը` Դ. Հարությունյանն ասաց. «Տրամաբանեք, ինձ մի հարցրեք»:
Ավելին` նա վստահություն հայտնեց, որ Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի կարող իշխանափոխություն կամ արտահերթ ընտրություններ պարտադրել: Դիտարկմանն էլ, թե ինչպես դա հնարավոր է բացառել, բա ժողովո՞ւրդը` ասաց. «Ժողովուրդ ասելով՝ քանի՞ հոգի նկատի ունեք: Բազմամարդ ասվածը ինձ համար թիվ չէ, թիվ հնչեցրեք, թիվ ասեք: Ես խնդրում եմ, որ բացեք ընտրությունների արդյունքները և ստուգեք քանի ձայն է ստացել իշխանական կուսակցությունն այդ ընտրություններում: Հերթով գումարեք և նայեք բոլոր թվերը: Եվ երբ այդ բոլոր անձանց կապահովեք, որ նրանք լինեն հրապարակում և պահանջեն իշխանափոխություն և ինձ համոզեք, որ այդ թիվն ավելի մեծ է, քան այն ձայների թիվը, որ ստացել է իշխող կուսակցությունը ընտրություններում, այդ ժամանակ ես կպատասխանեմ ձեր հարցերին»:
Նաև հավելեց, որ իշխանափոխությունը քաղաքական տրամաբանության վրա է հիմնված:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները