Էբոլայի գոտում 5 հազար բժշկի կարիք կա
Էբոլա համաճարակի գոտում՝ Աֆրիկայի արևմուտքում, ավելի քան 5 հազար բուժաշխատողի կարիք կա: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Համաշխարհային բանկի ղեկավար Ջիմ Են Կիմը, որն ուղեկցում է Պան Գի Մունին Աֆրիկա այցի ժամանակ:
Կիմը նշել է, որ շատերը վախենում են գնալ Աֆրիկա, սակայն հույս է հայտնել, որ պորֆեսիոնալները կհիշեն Հիպոկրատի երդման մասին:
Պան Գի Մունը հայտարարել է, որ համաճարակը շատ արագ է տարածվում: Էբոլայից Արևմտյան Աֆրիկայի երեք երկրներում արդեն գրեթե 5 հազար մարդ է մահացել, ավելի քան 10 հազարը վարակվել են:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին