Իրանի ԱԳՆ. Միջուկային խնդրի հարցում դեռևս որևէ համաձայնություն ձեռք չի բերվել
«Միջուկային խնդրի հարցում դեռևս որևէ համաձայնություն ձեռք չի բերվել»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցությունների արդյունքների վերաբերյալ հրապարակվող հակասական տեղեկություններին, մասնավորապես նշել է. «Մինչ այժմ որևէ հարցի շուրջ համաձայնություն ձեռք չի բերվել, միակ համաձայնությունն այն է, որ կողմերը որոշել են «համատեղ քայլերի ծրագրի» շրջանակներում հասնել վերջնական համաձայնության»:
«ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը, հղում կատարելով «Ալ-Մոնիտոր» կայքին, տեղեկացնում է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում Օմանում նախատեսվում է Իրանի, ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Մոհամմադ Ջավադ Զարիֆի, Ջոն Քերիի և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնի եռակողմ հանդիպումը:
Հիշեցնենք, որ Ջոն Քերի-Մոհամմադ Ջավադ Զարիֆ-Քեթրին Էշթոն եռակողմ վերջին հանդիպումը տեղի էր ունեցել հոկտեմբերի 16-ին՝ Վիեննայում:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում