Իրանն անվտանգության ապահովման նպատակով Ադրբեջանի հետ սահմանում ուժեղացնում է վերահսկողությունը
Իրանական «Թասնիմ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Իրանի Արդաբիլ նահանգի սահմանապահ ծառության հրամանատար Մոհամմադ Ալի Թահերին սահմանում տիրող իրավիճակը գնահատելու նպատակով այցելել է Ադրբեջանի հետ սահմանում գտնվող Արդաբիլ նահանգի հյուսիսային հատվածներ:
Արդաբիլի սահմանային ծառայության հրամանատարը նշել է. «Հաշվի առնելով Իրան-Ադրբեջան սահմանի երկարությունն ու ընդարձակությունը՝ մենք սկսել ենք Բիլե Սավար, Գարմի, Մեշգինշահր և Փարսաբադ շրջաններում ենթակառուցվածքների արդիականացմամբ ապահովել սահմանների անանցանելիությունը»:
Մոհամմադ Ալի Թահերին նշել է, որ իրենց նպատակն է, որպեսզի սահմանի այդ հատվածում ապահովեն մարդկանց հանգիստ տեղաշարժը և արդյունավետ դարձնեն մաքսանենգության դեմ պայքարի գործընթացը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան