Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ստեփանակերտում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային իրավունքի նորմերով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերխության գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ ԼՂՀ բոլոր օրենսդրական նորմերն ընդօրինակվում են ՀՀ օրենսդրությունից: Դատավարության ընթացքում որևէ շտապողականություն չի դրսևորվել, մեղադրյալները մանրակրկիտ պատմել են, շատ անդամ նույնիսկ գործին չառնչվող մանրուքներ էին ներկայացնում, դատավորը չի կանգնեցրել:
Ըստ Լ. Ալավերդյանի, զարմանալի է, որ Հաաստանում մարդու իրավունքները պաշտպանող կազմակերպերություններից ոչ մեկը ներկա չի եղել դատավարությանը, բացի «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ից. «Հումանիտար իրավունքին վերաբերող հարցերը պետք է լինեն մեր իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում»:
Ինչ վերաբերում է այն փաստին, որ ադրբեջաներենի թարգմանիչներ չեն եղել, Լ. Ալավերդյանը ասաց, որ մեղադրյալները տիրապետում են ռուսերենին: Ըստ նրա, դիվերսանտներն իրենց մեղքը մասնակիորեն են ընդունել:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը