Տարածաշրջան 19:50 29/10/2014

Ադրբեջանի ներկայիս իրավիճակը հիշեցնում է Իրանում 1979 թվականը. կան ուժեր, որ կարող են կրկնել այդ իրադարձությունները

«Ալիևի վարչակարգը բառեր չի հասկանում: Եթե մենք ցանկանում ենք արդյունքի հասնել, եթե մենք ցանկանում ենք իրականում փոխել իրավիճակը, ապա ժամանակն է պատժամիջոցներ սահմանել»,-«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ձերբակալված կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսի եղբայրը՝ քաղաքական վտարանդի Ռամիզ Յունուսը՝ անդրադառնալով երկրում մարդու իրավունքների խախտումներին:

Նրա խոսքերով՝ Ադրբեջանի դեմ առաջին հերթին պետք է տնտեսական պատժամիջոցներ սահմանվեն, պետք է արգելվի մուտքը ԵՄ երկրներ ու ԱՄՆ այն բոլոր պաշտոնատար անձանց համար, ովքեր առնչություն ունեն քաղաքական որոշումների ընդունման հետ: «Բացի այդ, անհրաժեշտ է փակել նրանց բանկային հաշիվները, զրկել նրանց անշարժ գույքից, միայն այդ դեպքում նրանք էականորեն կզգան դրանք: Ադրբեջանի վրա ազդեցության այլ միջոցներ ես չեմ տեսնում»,-նշել է Յունուսը:

Յունուսը նկատել է, որ Ադրբեջանում միայն 2014-ի ընթացքում շատ մեծ թվով մարդիկ են ձերբակալվել՝ ակտիվիստներ, քաղաքացիական հասարակության ու ՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք երկրում պաշտպանում են արևմտյան արժեքները:

Այն հարցին, թե ինչպես է նա վերաբերում Ադրբեջանի նախագահի այն հայտարարությունը, որ «քաղբանտարկյալ» հասկացություն գոյություն չունի, Ռամիզ Յունուսը պատասխանել է՝ հենց նման արդարացումներ են կիրառում այլ ավտորիտար երկրների ներկայացուցիչները ևս: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի նախագահը հղում է հենց Եվրախորհրդարանի բանաձևին, որը ձայների մեծամասնությամբ մերժվել էր: Յունուսն ընդգծում է, որ այս ամենը խավիարային քաղաքականության հետևանք է, որի լոբբին արվում է Ադրբեջանի կառավարության կողմից, և այդ հարցում նրան օգնում են արևմտյան ընկերությունները, առաջին հերթին՝ British Petroleum-ը, որը պաշտպանում է Ադրբեջանում իր բիզնես շահերը:

«Այսօր բոլորին ազատազրկում են կամ խուլիգանության համար կամ դարձնում են ընդդիմադիր թմրամոլներ կամ լրտեսներ: Ադրբեջանում ներկայիս իրավիճակը հիշեցնում է Իրանում 1979 թվականը, երբ մեկ ակնթարթում Արևմուտքը երկիր կորցրեց»,-նշել է Յունուսը:

«Ես վախենում եմ երկրում Իրանի 1979-ի իրադարձությունների կրկնությունից, քանի որ այն ուժերը, որոնք կարող են դա անել, այսօր իրականում էլ առկա են, իսկ այն ուժերը, որոնք կարող էին և Եվրամայդան անցկացնել Ադրբեջանում, ցավոք, ներկայումս ճնշված են: Նրանց մի մասը մեկնել է, մի մասը ձերբակալված է, մի մասին էլ պարզապես վերացրել են»,-շեշտել է Յունուսը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ գիտի նա իր եղբոր մասին, Ռամիզ Յունուսն ասել է, որ վերջինս ազգային անվտանգության նախարարությունում լիակատար մեկուսացման մեջ է, նրա հետ ոչ մի կապ չկա, ոչ մի նամակագրություն: Միակ բանը, որ հաղորդել է փաստաբանը, նա ողջ է: «Ես չեմ կարող ոչինչ ասել, քանի որ քաջատեղյակ եմ՝ այդ կառուցվածքը հայտնի է նրանով, որ այնտեղ կիրառում են ճնշման ամենասուր մեթողներ թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական»,-պատմել է Յունուսը:

Նա պատասխանել է այն հարցին, թե ինչպես է դարձել քաղաքական վտարանդի՝ հիշեցնելով, որ 2003-ին Ադրբեջանում ցավալի իրադարձություններ են եղել, նախագահական ընտրություններից կես տարի առաջ մահացել է նախագահ Հեյդար Ալիևը, սակայն ադրբեջանական իշխանությունները փորձում էին ձգձգել այդ տեղեկությունը հայտնելը ընդհուպ մինչև ընտրություններ: Դրանք կայացան աշնանը, և այդպիսով Իլհամ Ալիևը եկավ իշխանության, չնայած որ ընտրություններում հաղթել էր ընդդիմության առաջնորդ Իսա Գամբարը:

«Ցավոք, 2003-ի հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը սկսվեցին զանգվածային ձերբակալություններ, մարդիկ դուրս եկան փողոց, քաղաքացիներ մահացան ոստիկանության հետ բախումներում, սկսվեցին բռնաճնշումներ, շատ մեծ թվով մարդիկ գաղթեցին Ադրբեջանից, ես էլ նրանց շարքում էի»,-եզրափակել է Յունուսը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:02
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ  Երևանի մետրոպոլիտենը կգործի հատուկ ռեժիմով։ Երևանի մետրոպոլիտենից հայտնում են,...
Աղբյուր` Panorama.am
09:59
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
Համերգներից շատերի տոմսերը վաղուց սպառվել են
Աղբյուր` Panorama.am
09:56
Կաշառք առաջարկած տղամարդիկ ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե
Մայրաքաղաքի պարեկները դեկտեմբերի 18-ի գիշերը, ժամը 2-ի սահմաններում, Արցախի պողոտայում կանգնեցրել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման...
Աղբյուր` Panorama.am
09:46
Իրանում առաջին անգամ քաղաքացիական ինքնաթիռը թիչք է կատարել առանց նրանում գեթ մեկ տղամարդու
Իրան Բանու չվերթը, որի անձնակազմը և ուղևորները միայն կանայք են, բարեհաջող վայրէջք է կատարել Մաշհադի Շահիդ Հաշեմինեջադի միջազգային...
Աղբյուր` Panorama.am
09:41
Դատարանը վերադարձրել է Տիգրան Ավինյանի հայցադիմումը՝ ընդդեմ «Սիվիլնեթ»-ի. Հետք
Դատարանը հիմնավոր չի համարել, որ Տիգրան Ավինյանն ի վիճակի չէ պետական տուրք վճարել
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն...
Աղբյուր` Panorama.am
09:25
Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» երկրպագուներին շնորհավորել է հայերենով
Միլանի «Ինտերը» իր սոցցանցերում տեսանյութ է տեղադրել՝ շնորհավորելով  երկրպագուներին Ամանորի և Սուրբ Ծնունդի առթիվ:...
Աղբյուր` Panorama.am
09:24
Դեկտեմբերի 26-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 26-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 392.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Փաշինյան-Ալիև պայմանավորվածություն կա
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ իշխանությունը վստահեցնում է, որ խաղաղության պայմանագրի տեքստում ուղիղ ձևակերպում չկա 300...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Հրապարակ». Փաշինյա՞նն է խուսափում ՌԴ մեկնելուց, թե՞ առանձնապես ցանկություն չունեն այլևս նրան ընդունելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառումներից թեպետ տպավորություն ստեղծվեց, թե խուսափում է Ռուսաստան...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ի թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել
«Ժողովուրդ» թերթը գրում է. թեկնածուները շարունակում են իրար հետ հաշիվներ պարզել. անգամ ծեծկռտուք է եղել: «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից
«Հրապարակ» թերթը գրում է. «ԶՈւ թիկունքի վարչության պետ Արամ Պողոսյանն առաջիկա օրերին կազատվի աշխատանքից։...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Փաստ». Դիլիջան համայնքի քպական ղեկավարը շուկայականից զգալի էժան գնով հողամասեր է օտարել
«Փաստ» թերթը գրում է. «Պարզվում է՝ Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը դեկտեմբերի 24-ին որոշել է Դիլիջան համայնքի...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Ժողովուրդ». Պետբյուջեից հատկացված 9 մլն 333 հազար դրամ արժողությամբ ամանորյա միջոցառումը նախատեսված էր որոշ ՔՊ-ականների երեխաների համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «դեկտեմբերի 25-ին, մի քանի ժամով բացվել էին Ազգային ժողովի այգու դռները։ Ինչպես ավելի վաղ...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Հրապարակ». Ընդդիմության անվան տակ համայնքապետ դարձած Ահարոն Խաչատրյանը ՔՊ մտնելու հայտ է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի պաշտոնանկության օրը նրա խորհրդական Արամ Մելքոնյանը ևս ազատման դիմում...
Աղբյուր` Panorama.am
09:06
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություն և լրացում կատարել «Պետական տուրքի...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դեկտեմբերի 26-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:15
Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս. Պետրոս և Ս. Պողոս առաքյալների հիշատակության օրը։ Ս. Պետրոսը Տիրոջ 12 առաքյալներից էր, Անդրեաս...
Աղբյուր` Panorama.am
08:00
Քիչ անց Ն. Փաշինյանի կողակիցը կսկսի կրթել ԶԼՄ խմբագրերի ու քաղաքական մեկնաբանների
Եթե գտնվեն գնացողներ։ Աննա Հակոբյանի ընտանիքի անդամի քովիդը մի կողմ։  Պարզապես պատերազմի ժամանակ գեներալներին, դրանից առաջ ու հետո՝...
Աղբյուր` Panorama.am
23:36
«Kia Sportage»-ը բախվել է էլեկտրասյանը, ինչի հետևանքով կան վիրավորներ
 Դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:30-ի սահմաններում «Kia Sportage» մակնիշի ավտոմեքենան...
Աղբյուր` Panorama.am
23:03
Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու պահանջով. Ստեփան Դանիելյան
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Դաջալը պատրաստվում է Ադրբեջանի հետ համատեղ պաշտոնապես դիմել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու...
Աղբյուր` Panorama.am
22:50
Աշխատաժամանակը կրճատելու առաջարկը պարունակում է բազմաթիվ ռիսկեր. «Մանթաշյանց» ԳՄ
«Մանթաշյանց» գործարարների միությունն անդրադարձել է աշխատաժամանակը կրճատելու մասին  նախագծին։ «ՀՀ Աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
22:37
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը շնորհավորել է Սուրբ Ծնունդը
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային սոցցանցերում հրապարակված ուղերձում շնորհավորել է աշխարհի բոլոր...
Աղբյուր` Panorama.am
21:51
Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի. Տեր-Պետրոսյանը՝ Փաշինյանին
Լևոն Տեր-Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գրելով. «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝...
Աղբյուր` Panorama.am
21:42
Թբիլիսիի կենտրոնում կրկին բողոքի ցույց է տեղի ունենում
Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական հանրահավաքն է ընթանում, որի մասնակիցները փակել են Ռուսթավելի պողոտան։ Ակցիայի մասին հայտնում է ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հինգ ոստիկան հեռացվել են ծառայությունից. ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ-ից հայտնում են, որ  կարգապահական հանձնաժողովի նիստում որոշում է կայացվել 5 ծառայողի նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից...
Աղբյուր` Panorama.am
21:08
Խոշոր ավտովթար «Toyota»-ի և «Opel»-ի միջև
Դեկտեմեբրի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Երասխ M2 ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Թուրքիան հաջորդիվ Իրաքի և Իրանի դեմ է սկսելու պրոքսի կամ հիբրիդային պատերազմ․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Թուրքիայի կողմից քրդական ուժերի դեմ նախապատրաստվող օպերացիայից առաջ Սիրիան ամբողջ ուժով վերածվում է...
Աղբյուր` Panorama.am
20:32
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ՝ ԱԹՍ անկման պատճառով
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում պայթյունի և հրդեհի պատճառ է դարձել անօդաչու թռչող սարքի բեկորները։ Այս մասին գրում է rbc.ru-ն։ Այն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան
12:02 25/12/2024

Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}