Զամբիան կղեկավարի սպիտակամորթ պաշտոնյա
Լոնդոնի կլինիկաներից մեկում մահացել է Զամբիայի 77-ամյա նախագահ Մայքլ Սաթը: «Ուտրո.ռու»-ի հաղորդմամբ` հարավաֆրիկյան այս հանրապետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զամբիայի փոխնախագահ Գայ Սքոթը:
Ուշագրավն այն է, որ ապարտեիդի ժամանակաշրջանից այս կողմ Սքոթը առաջին սպիտակամորթ պաշտոնյան է: Զամբիայի վերջին սպիտակամորթ նախագահը եղել է Ֆրեդերիկ դը Կլերկը, որը ղեկավարել է երկիրը 1989-1994թթ-ը` ազդարարելով ապարտեիդի ավարտը:
Նշվում է, որ նախագահական ընտրությունները Զամբիայում կանցկացվեն առաջիկա երեք ամիսներին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում