Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է. «Շանգալ» թերթի խմբագիր
Չնայած որոշ եզդիների հաջողվել է ազատվել գերեվարությունից, սակայն դեռ շատերը շարունակում են գերեվարված մնալ Սինջարի լեռներում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Շանգալ» թերթի խմբագիր Գյուրջիս Քոչոյանը:
«Շանգալում եզդիների ցեղասպանությունը շարունակվում է, իսկ գլխավոր մեղավորը Թուրքիան է»,-նշեց Քոչոյան:
Նա նաև տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ իրենք եղել են Սինջարի սարերում և հաջողվել է ազատել գերեվարված 25 եզդի կանանց և երեխաների:
Հանդիպմանը ներկա «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Ամո Շարոյանն էլ ավելացրեց, որ 1700-5000 հոգանոց ջոկատներ առաջիկայում պատրաստվում են հետ վերցնել Շանգալի կենտրոն Սինջարը. «Եզդիների պատվիրակությունն այցելել է ԱՄՆ պետդեպարտամենտ և պայմանավորվածություն է ձեռք բերել զինվորական օգնություն ստանալու վերաբերյալ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան