Վրացի ուսանողները ծանոթանում են Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգին
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանն ընդունել է Վրաստանի Իլյայի պետական համալսարանի կրթության կառավարման ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանողներին: Նրանք Հայաստանում են Տեմպուսի «Մահաթմա» ծրագրով իրականացվող ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում է ՈԱԱԿ-ի մամուլի ծառայությունը:
Մակարյանը նշել է, որ ՈԱԱԿ-ը վրացական կողմի հետ համագործակցում է շուրջ տասը ծրագրերի շրջանակներում: Նա կարևորել է կրթության կառավարման ֆակուլտետների դերը` նշելով, որ ուսումնական հաստատությունների ղեկավար օղակներում հարկավոր են մենեջերներ, որոնք կկարողանան ապահովել կրթության որակը:
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի աշխատակից Վարդուհի Գյուլազյանը վրացի ուսանողներին ներկայացրել է ՈԱԱԿ գործունեության օրենսդրական հիմքերը, հավատարմագրման գործընթացները և տեսակները, չափանիշներն ու չափորոշիչները: Քննարկվել են նաև, թե ինչով են նման ու ինչով են տարբեր կրթության որակի ապահովման մոտեցումները, հավատարմագրման չափանիշներն ու չափորոշիչները Հայաստանում և Վրաստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա