«Իրականում սա սպառնալիք է». Աշոտյան
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրուցյում անդրադառնալով երիտասարդ դասախոսներին նպատակային սոցիալական վճարից ազատելու հարցին, նշեց, որ ինքն անհագստացած է այս խնդրով:
Նա նշեց, որ իրենք դիմել են ՀՀ վարչապետին, վերջինս էլ ֆինանսների նախարարությանը հանձնարարել է լուծում տալ այս հարցին: Սակայն, ըստ Ա.Աշոտյանի, ֆինանսների նախարարն ասել է, որ որոշակի տեխնիկական դժվարություններ կան՝ ծրագրային լուծում տալու համար, բայց լուծումն անպայման տրվելու է:
«Իրականում սա սպառնալիք է ու մարտահրավեր բուհական կադրերի երիտասարդացման հարցին, քանի որ մասնավոր հատվածի հետ ունեցած կապերի հարցն է վտանգի տակ դրվում, ինչպես նաև` աշխատաշուկային միտված կրթական ծառայությունների արդիականացման հարցը: Ես խոսել եմ նաև ՏՀՏ մի շարք կազմակերպությունների հետ, նրանք էլ են սպասում խնդրի լուծմանը, քանի որ այն մասնագետները, որոնք իրենց մոտ են աշխատում ու զուգահեռ դասավանդում էին բուհերում, հիմա պատրաստ են վերադառնալ բուհեր, եթե խնդիրը լուծվի: Մենք մի քանի ամիս կորցնում ենք, բայց հուսով եմ, որ խնդիրը լուծում կստանա»,- ասաց Աշոտյանը:
Իսկ խնդրի լուծումն այն է, ըստ նախարարի, որ մասնավոր կառուցներում աշխատող և դրան զուգահեռ բուհերում դասավանդող երիտասարդները չպետք է նպատակային սոցիալական վճարեն այն աշխատավարձից, որն ստանում են մասնավոր հատվածից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա