Կոնվերս Բանկը մարզերում ներկայացրել է իր ծառայությունները
Կոնվերս Բանկն Էջմիածնում և Արտաշատում ներկայացրել է իր ծառայությունները՝ «Իմ ֆինանսների շրջագայություն 2014» բացօթյա ցուցահանդեսին մասնակցելով: Այսպիսի էքսպոներ անց են կացվում հանրապետության բոլոր մարզկենտրոններում՝ հանրության ֆինանսական տեղեկացվածությունը և գրագիտությունը բարելավելու նպատակով: Այս մասին հայտնում է Կոնվերս Բանկի հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Իմ ֆինանսների միայմսյակ» ծրագիրը անց է կացվում յուրաքանչյուր տարի, իսկ նախաձեռնությունների մասնակիցներն են ֆինանսական հատվածի կառույցները:
Հոկտեմբերի 22-ին Կոնվերս Բանկն Էջմիածին քաղաքում, իսկ հոկտեմբերի 29-ին՝ Արտաշատում մասնակցել է հերթական էքսպոյին՝ բոլոր ցանկացողներին ներկայացնելով Բանկի ավանդնենրն ու վարկատեսակները, ինչպես նաև բոլոր այն ծառայությունները, որոնցից հնարավոր է օգտվել Կոնվերս Բանկի մասնաճյուղերում:
Կոնվերս Բանկն ունի թվով 34 մասնաճյուղ Հայաստանում և Արցախում:
«Իմ ֆինանսների շրջագայություն 2014»-ը տեղի է ունենում KfW-ի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի նախաձեռնությամբ: