Հովիկ Աբրահամյանը կառավարության անդամներին կոչ է անում տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություն տալ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը գործադիրի այսօրվա նիստում անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Doing Business-2015» վարկանշային աղյուսակին, ըստ որի` Հայաստանը չորս կետով բարելավել է իր դիրքը՝ 49-րդ կետից հասնելով 45-րդ հորիզոնականի:
«Այս համաթվի մեկ բաղադրիչի գծով գրանցված առաջընթացը՝ հարկերի վճարման բաղադրիչով, մենք 73-րդ տեղից առաջ ենք գնացել 41-րդ տեղը, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը: Ուզում եմ, որ բոլոր նախարարները շարունակեն մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն ձեռնարկել միջոցառումներ դրանք բարելավելու, այլ` հանրությանը դա ներկայացնելու»,- ասաց վարչապետը:
Բացի այդ, Հ.Աբրահամյանը կառավարության անդամներին կոչ արեց տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություն տալ:
«Հարկ է նաև հանրությանը ներկայացնել ոչ միայն մեր գործարար միջավայրը, այլև մեր արտադրողին: Օրինակ` կարելի է բոլոր ընդունելությունների, միջոցառումների ժամանակ տեղական արտադրողին դրսևորվելու հնարավորություն տալ: Մենք ունենք շատ որակյալ արտադրողներ և հարկ է նրանց հնարավորինս աջակցել»,- նշեց Հ.Աբրահամյանը:
Նախորդող հրապարակում`
Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջատար է «Doing Business-2015» վարկանիշային աղյուսակում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները