Հովիկ Աբրահամյանը փակ հանդիպում է ունեցել խոշոր գործարարների հետ. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը հղում անելով իր աղբյուրներին, գրել է, թե Հովիկ Աբրահամյանն անցած շաբաթ նորից փակ հանդիպում է ունեցել խոշոր գործարարների, արտահանողների հետ՝ հասկանալու, թե գործերն ինչ վիճակում են:
«Վարչապետի հյուրերը ոգևորված են եղել, որովհետև ՌԴ-ի հետ արտահանման մի շարք «կանալներ» են նախորդ հանդիպումից հետո բացվել: Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ նմանատիպ հանդիպման ժամանակ գործարարները դժգոհել էին, որ պատասխանատու գերատեսչություններն արտահանողներին չեն աջակցում և գործարարների հետ ակտիվ չեն աշխատում, ինչից հետո Աբրահամյանը կարգադրել էր ուսումնասիրել գերատեսչությունների և, հատկապես, տնտեսական բլոկի աշխատանքը: Վերջին հանդիպումը կայացել է «տղայական» մթնոլորտում, և արտահանողներն էլի են անկեղծացել` պատմելով, թե ինչ խոչընդոտների առաջ են կանգնում արտահանման ժամանակ: Աբրահամյանը խոստացել է կարգավորել նաև ՌԴ-ի հետ կապված բոլոր խնդիրները: Նա առիթը բաց չի թողել ու «բշտել» է գործարարներին, ասելով, որ տեղյակ են, թե ովքեր են հրահրում «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ միտինգները»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները