Հայաստանում բենզինի գինը 4-6 տոկոսով նվազել է. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը գրում է. « Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն անցած օրերին շաբաթական երեքանգամյա կտրվածքով դիտարկումներ է կատարել հանրապետության խոշոր բենզալցակայաններում և խախտումներ, չարաշահումներ կամ գերշահույթ արձանագրելու փոխարեն արձանագրել է, որ համաշխարհային շուկայում նավթամթերքի գնի նվազմանը զուգահեռ Հայաստանի շուկայում ևս արձանագրվել է 4-6 տոկոսանոց գնանկում: Նշենք, որ ներմուծման երկրի փոփոխությունը բերել է փոքր, բայց ձեռքբերման գների նվազեցմանը»:
«Օրինակ՝ փետրվարից հետո բենզինի ձեռքբերման գները նվազել են շուրջ 5 տոկոսով՝ 25-30 դրամով: Եթե նախկինում գները երկրի ներսում կազմում էին 1 լիտր բենզինի հաշվով 480-490 դրամ, ապա հիմա գները կազմում են 460 դրամ, այսինքն՝ նվազումը կազմում է 4-6 տոկոս: Ընդ որում՝ վերջին նվազումը եղել է հոկտեմբերի 13-15-ին»,- «Ժամանակ»-ին փոխանցել են ՏՄՊՊՀ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները