Անգամ վատ բանակցությունը միշտ լավ է կրակոցներից. Բեքարյանը՝ Փարիզյան հանդիպման մասին (տեսանյութ)
«Միշտ եղել եմ այն թեզի կողմնակիցը, որ բանակցությունները չեն կարող լիարժեք և արդյունավետ լինել, եթե չկա ԼՂՀ մասնակցությունը»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացած նախագահների հանդիպման բացասական կողմին՝ ասաց «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանը:
«Փարիզյան հանդիպումը հետաքրքիր էր նրանով, որ Փարիզից անմիջապես հետո Ադրբեջանի կողմից փորձ է արվում լեգիտիմացնել դիպուկահարների գոյությունը և հետ քաշելու ցանկություն չունենալը»,-ընդգծեց Բեքարյանը:
Ըստ բանախոսի, մյուս բացասական հանգամանքն էլ այն էր, որ Օլանդի կողմից կա ձևակերպում՝ հնարավորինս արագ անցնել շրջանակային խաղաղության համաձայնագրի պատրաստմանը, ինչն էլ Ադրբեջանը փորձ արեց օգտագործել իր քաղաքական նպատակների ներքո:
«Դրականն էլ այն էր, որ անգամ վատ բանակցությունը միշտ լավ է կրակոցներից: Սա հույս է ներշնչում, որ լարվածության թուլացումը նորից սրացող էլեմենտներ պիտի որ չարձանագրի»,-ավելացրեց Եվրոպական ինտեգրացիա ՀԿ նախագահը։
Բանախոսի դիտարկումներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան