Փեշմերգայի ուժերը մտել են Քոբանի
Իրաքյան Քրդստանից Թուրքիա հասած փեշմերգայի առաջին խումբը հատել է Սիրիայի սահմանը և մտել պաշարված Քոբանի քաղաքը, որտեղի տեղի զինված ուժերը պայքարում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
10 հոգուց բաղկացած առաջին զորամիավորումը Քոբանի է մտել Թուրքիայից: Քուրդ և թուրք պաշտոնյաները հայտարարել են, որ խոշոր տեղակայումը սպասվում է ժամերի ընթացքում:
Իրաքյան Քրդստանի նախագահ Մասուդ Բարզանին հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ավելի շատ մարտիկ ուղարկել Քոբանի:
«Երբ ցամաքում իրավիճակը պահանջի, մենք ավելի շատ ուժեր կարող ենք ուղարկել Քոբանին և Քրդստանի արևմուտքը ահաբեկիչների սպառնալիքից պաշտպանելու համար»,-ասվում է Բարզանիի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի Քրդստանից 150 հոգուց բաղկացած խումբը հասել էր Թուրքիա: Զորամիավորումներից մեկը Էրբիլից եկել է Թուրքիայի հարավ-արևելք, որոնց Թուրքիայի անվտանգության աշխատակիցները ավտոբուսով տարել են Մուրսիտպինար անցակետ, որտեղից նրանք անցնելու են Քոբանի: Մեկ այլ զորամիավորում էլ տեղափոխում է զենքերը, որոնց թվում կա նաև հրետանի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում