Երևանի և 4 մարզերի 18 ավագ դպրոցներում մշտադիտարկում է անցկացվել
Ավագ դպրոցներում ֆինանսական արդյունավետության մոնիթորինգը իրականացվել է «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության կողմից: Անկախ մոնիթորինգի դիտարկման նախնական արդյունքները ներկայացրել է փորձագիտական խմբի ներկայացուցիչ Վահրամ Շահբազյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Մշտադիտարկումն իրականացվել է Երևանի և 4 մարզերի 18 ավագ դպրոցներում: Դիտարկման ընթացքում ուսումնասիրվել է ավագ դպրոցների ֆինանսավորման բանաձևը, սովորողների հաճախելիությունը, կրթության որակը՝ հիմքում դնելով առաջադիմության ցուցանիշները: Մոնիթորինգի շրջանակում կատարվել են հարցումներ` սովորողների և ծնողների շրջանում, դիտարկվել են դասարանների խտության, ուսուցիչների ծանրաբեռնվածության և բազմաթիվ այլ հարցեր: Նախնական արդյունքներով՝ մոնիթորինգ իրականացնող փորձագետները բարձրացրել են ֆինանսավորման բանաձևում փոփոխություն կատարելու և ավագ դպրոցների ֆինանսական հաշվետվողականությունը հանրության առջև ավելի բարձրացնելու, դասարաններում աշակերտների միջին խտությունը թեթևացնելու և մի շարք այլ հարցեր:
Որպես խնդիր դիտարկվել է նաև հաճախելիության ցուցանիշը՝ ավագ դպրոցներում բացակայությունները կազմում են 5-6 տոկոս: Զեկույցն ամբողջությամբ կհրապարկվի վերջնական ամփոփումից հետո:
ՀՀ ԿԳ նախարարը, նշել է որ հատկապես մեթոդաբանության և արձանագրված ար դյունքների տեսակետից հանրային մոնթորինգի արդյունքները տարբերվում են պետական վիճակագրության տվյալներից` ընդգծելով, որ նախարարությունն այս բաղադրիչը համարում է կրթական բարեփոխումներին աջակցող կարևոր գործոն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա