Ջ. Փսակի. ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կողմերին կառուցողական քայլերի կոչ է անում
Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության կողմերին կառուցողական քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի խոսնակ Ջեն Փսակին:
«Մենք շարունակում ենք կողմերին կոչ անել կառուցողական քայլեր ձեռնարկել հակամարտության կարգավորման ուղղությամբ: Այդ առումով կողմերը կարող են հիմնվել այն ազդակի վրա, որը ստացվել է նախագահների մակարդակով այս տարի կայացած երեք հանդիպումների արդյունքում, ձեռնարկել միջոցներ վստահության և համոզվածության կառուցման համար, ինչը, վստահաբար, կարող է լինել միայն երկխոսության միջոցով»,- նշել է Փսակին:
Վերջինս հիշեցրել է նաև ԱՄՆ Պետքարտուղար Քերրի հետ Հայաստանի և Ադրբեջանի նախագհների Ուելսյան հանդիպումը` ընդգծելով, որ այն նույնպես կարևոր քայլ է` ուղղված ղարաբաղյան հակամարտության խաղաղ և ամուր կարգավորմանը: