ԿԳ նախարարը Կոտայքում անդրադարձել է ուսուցչական համակազմի և հաստիքների անհամապատասխանությանը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Կոտայքի մարզ և հանդիպումներ ունեցել մարզի մի շարք ավագ և հիմնական դպրոցներում, միջին մասնագիտական կրթական հաստատություններում: Մարզային այցն ամփոփովել է մարզպետարանում՝ կրթության ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությամբ: Նախարարին ուղեկցել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:

ԿԳՆ մամուլի բաժնից հայտնում են, որ նախարարի առաջին կանգառը Աբովյանի կրթահամալիրում էր, որի կազմում ներառված է երեք հաստատություն՝ նախնական արհեստագործական ուսումնարան, ավագ և հիմնական դպրոցներ: Համալիրն ունի 686 սովորող, որոնցից 180-ը` ուսումնարանում, 486-ը` ավագ և հիմնական դպրոցներում: Համալիրում իրականացվում է նաև ներառական կրթություն 30 երեխայի համար: Նախարարը շրջել է կրթահամալիրի դասարաններում, զրուցել սովորողների հետ, հետաքրքրվել առկա խնդիրներով, մասնավորապես, ավագ դպրոցում աշակարտների հաճախելիության ցուցանիշով: Դպրոցի տնօրեն Ա. Դաղբաշյանը նախարարին ներկայացրել է, որ ավագ դասարանների ծանրաբեռնվածությունը օրենքով սահմանված 20-25 աշակերտի սահմանում է, բացակայությունները շատ չեն:

Ինչպես ուսումնարանում, այնպես էլ ավագ դպրոցում կրթահամալիրն այս տարի աշակերտների աճ է գրանցել:
Կրթահամալիրից հետո նախարարն ու մարզպետն այցելել են Աբովյանի պետական քոլեջ: Քոլոջն ունի 260 սովորող՝ 8 մասնագիտություններով: Պետության կողմից ՄԿՈՒ համակարգում պետպատվեր տեղերի 50 տոկոս աճը հնարավորություն է տվել ավելացնել անվճար սովորողների թիվը: Քոլեջի ուսանողները նախարարի հետ զրույցում նշել են, որ գոհ են կրթության կազմակերպումից և ինքնուրույն են ընտրել իրենց մասնագիտությունը: Սովորողների մեծ մասը հիմնական կրթության հենքով են սովորում քոլեջում:

Մանկավարժների հանդիպման ժամանակ նախարարը կարևորել է միջին մասնագիտական կրթության նշանակությունը. «ՄԿՈՒ համակարգի աշխուժացումը սկսվել է մի քանի տարի առաջ. ակնհայտ է, որ այսօր սովորողների հոսքը դեպի քոլեջներ և ուսումնարաններ նկատելիորեն շատացել է: Դրան նպաստել է պետության քաղաքականությունը. այս տարի մենք ավելացրել ենք պետպատվերով հատկացված տեղերը, դրանք անգամ թափուր մնացին: Գործարար ոլորտի հետ մեր բանակցություններն ու հանդիպումները վկայում են, որ մասնավոր հատվածն ավելի շատ կարիք ունի միջին մասնագիտական ոլորտի մասնագետների»:

Քոլեջի մանկավարժների հարցերը հիմնականում վերաբերել են տեխնիկական բազայի համալրմանը և դասագրքերով ապահովմանը, ինչպես նաև քոլեջներում աշխատող դասախոսների աշխատավարձերի բարելավմանը: Նախարար Ա. Աշոտյանը նշել, որ այս տարվա հուլիսի 1-ից ՄԿՈՒ համակարգում, հատկապես քոլեջներում, աշխատավարձի բարձրացում արդեն եղել է, և այդ քաղաքականությունը լինելու է շարունակական, իսկ ինչ վերաբերում է դասագրքերին, ապա նախարարի հավաստմամբ դասագրքերի պակաս հանրապետությունում չկա, հակառակը՝ դրանք միշտ 5 տոկոս ավել են տպագրվել:

«Խնդիրն ավելի շատ տեխնիկական է. հանրակրթական բաղադրիչն ապահովելու համար քոլեջներն ու ուսումնարանները պետք է օգտվեն ավագ դպրոցների համար նախատեսված դասագրքերից: Պետք է սահմանված կարգով դիմել Դասագրքերի շրջանառու հիմնադրամին և սահմանված կարգով ստանալ այդ դասագրքերը: Ինչ վերաբերում է ՄԿՈՒ ոլորտի մասնագիտական դասագրքերին, վերջին տարիներին ձեռնարկներ են հրատարակվել 50 մասնագիտւթյունների համար, որոնք հասանելի են նաև էլեկտրոնային եղանակով: Այնումենայնիվ, այստեղ մենք դեռևս անելիք ունենք»,- նշել է Ա. Աշոտյանը:

Նախարարն այցելել է նաև Չարենացավանի Մ. Մաշտոցի անվան ավագ դպրոց և թիվ 6 հիմնական դպրոցի հենքի վրա ստեղծված նախակրթարան: Ավագ դպրոցում նախարարը շրջել է դասարաններում, զրուցել աշակերտների ու մանկավարժների հետ: Ներկայացնելով դպրոցի ձեռքբերումները՝ տնօրենն ընդգծել է, որ իրենց սաներն հաջողություններ են ունեցել հանրապետական առարկայական օլիմպիադաներում՝ «Հայոց պատմություն» և «Հայ եկեղեցու պատմություն» առարկաներից: Ավագ դասարանների «Հանրահաշիվ» առարկայի և բնագիտական նոր դասագրքերի վերաբերյալ դպրոցի ուսուցիչներն արտահայտել են իրենց գոհունակությունը, սակայն «Երկրաչափություն» առարկայի համար նախընտրելի են համարել խորհրդային տարիներից գործող և վերահրատարկված տարբերակը:

Չարենցավանի թիվ 6 հիմնական դպրոցում նախարարը ծանոթացել է Համաշխարհային բանկի աջակցությամբ ստեղծված նախակրթարանի աշխատանքին. նախակրթարանում այժմ գործում է 3 խումբ` 80 սաների համար:

Ամփոփելով այցի արդյունքները՝ մարզկենտրոնում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ ընդհանուր առմամբ կրթական քաղաքականությունը Կոտայքի կրթական հաստատություններում իրականացվում է արդյունավետ:

«Բարձրացված խնդիրները հիմնականում համակարգային բնույթի էին և ընդհանուր բոլոր մարզերի համար: Անկախ այն հանգամանքից, որ մարզերում կան մարզային և նախարարության ենթակայությամբ գործող կրթական հաստատություններ, միևնույնն է, մենք իրականացնում ենք միասնական կրթական քաղաքականություն՝ համագործակցելով մարզպետարանների հետ»,- նշե լ է նախարարը՝ հավելելով, որ Կոտայքի մարզից վերջին շրջանում նախարարության «Թեժ գծին» ահազանգերը նվազել են:

Իբրև համակարգային խնդիր՝ նախարարը առանձնացրել է ուսուցչական համակազմի և հաստիքների անհամապատասխանությունը, որը պետք է դիտարկել ինչպես կրթության որակի, այնպես էլ սոցիալական ուղղվածության տեսանկյուններից: Անդրադառնալով դպրոցների շենքային պայմանների բարելավմանն ու տեխնիկական վերազինմանը՝ Ա. Աշոտյանը նշել է, որ 2015 թվականին նախատեսվում է ավագ դասարանների գույքային և համակարգչային վերազինում, ինչպես նաև վիրտուալ բնագիտական լաբոր ատորիաների ներմուծում:

«Մեր փորձն ու դիտարկումները ցույց են տալիս, որ կրթության որակի ապահվման համար տեխնիկական վերազինումից ոչ պակաս կարևոր է նաև տնօրենի և մանակավարժական անձնակազմի պրոֆեսիոնալիզմը: Դպրոցի հեղինակության և անվան համար տեխնիկայի վերջին ճիչը չի կարող որոշիչ լինել, եթե այնտեղ բանիմաց տնօրեն և մանկավարժներ չկան»,- դիմելով խորհրդակցության մասնակիցներին` նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում անդարադարձ է եղել մարզում միջազգային կազմակերպությունների համագործակցությամբ դպրոցական «Տաք սնունդ» ծրագրի կազմակերպմանը, դպրոցական շենքերի վերանորոգմանը և ընթացիկ մի շարք այլ հարցերի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am
17:23
Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են 5 մեքենաներ, կան տուժածներ
Հունվարի 11-ին, ժամը 10:57-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Ապարան...
Աղբյուր` Panorama.am
17:13
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները զգալիորեն թուլացել են, բայց կրկին կուժգնանան
Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած Սանտա-Անայի քամիները զգալիորեն թուլացել են, սակայն սպասվում է, որ կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:01
«Ռոսավիացիա». ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Կազանի օդանավակայանում
Կազանի օդանավակայանում ինքնաթիռների ժամանման և մեկնման սահմանափակումներ են մտցվել։ Այս մասին հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտեմ...
Աղբյուր` Panorama.am
16:23
Ամերիկայի հայկական համագումարը սատար է կանգնում Լոս Անջելեսի հրդեհներից տուժած հայ համայնքին
Ամերիկայի հայկական համագումարն իր  երախտագիտությունն է հայտնում բոլոր հրշեջներին և առաջին արձագանքողներին, ովքեր օր ու գիշեր աշխատում են՝...
Աղբյուր` Panorama.am
16:13
Կապիտnւլյացիnն վարչակարգի նպատակը պարզ է՝ Հայաստանը դարձնել նեnթnւրանական նախագծի մի փոքր օղակ. «Հայաքվե»
«Ակնհայտ է, որ կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից»,- նշված է...
Աղբյուր` Panorama.am
16:03
Կրթությունը հնարավորինս պաթոսային բարձրություններից պետք է իջեցնել և բերել կյանքի պրակտիկ մակարդակի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Գանձաքարի նորակառույց միջնակարգ դպրոց: Կառավարության հաղորդմամբ, նա շրջել է դպրոցում, ծանոթացել...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}