Հովհաննես Մանուկյան. ՀՀ-ում պրոբացիոն ծառայություն կներդրվի 2015-ի վերջին կամ 2016-ի սկզբին
2015 թվականի վերջին կամ 2016 թվականի հունվարից Հայաստանում կգործի պրոբացիոն ծառայություն, որը հնարավորություն կտա 25-30 տոկսով բեռնաթափել քրեակատարողական հիմնարկները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Նախարարը նշեց, որ քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը կնպաստի նաև առաջիկայում բացվելիք «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի առաջին մասնաշենքը:
«Այժմ մեր քրեակատարողական հիմնարկներում մոտ 4000 մարդ է գտնվում: Այդ մասնաշենքի բացումից հետո 10 տոկոսով ծանրաբեռնվածության անկում կարձանագրենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ առաջիկա երկու տարվա ընթացքում մյուս երկու մասնաշենքերի շահագործումից հետո 30 տոկոսով կթեթևանա մյուս հիմնարկների աշխատանքը: Առաջին մասնաշենքը նախատեսված է 400 հոգու համար, երկրորդն ու երրորդը միասին՝ 1000-1200 հոգու:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում «Արմավիր» ՔՀԿ-ի առաջին մասնաշենքի շահագործումը, քանի որ արդեն մի քանի անգամ է վերջնաժամկետ է նշվել, բայց դեռևս այն չի բացվել, Հ. Մանուկյանն ասաց, որ քրեակատարողական հիմնարկ կառուցելը բավականին բարդ է, ի տարբերություն սովորական շենքային համակարգի, քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ապահովման հետ կապված լրացուցիչ պահանջներ են թելադրում. «Պետք է համոզված լինենք, որ ամեն ինչ նորմալ է, նոր շահագործման հանձնենք: Նուրբ ու վտանգավոր թեմա է»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան