Եռյակն այսօր հանրահավաք չի նախատեսում, բայց իրազեկում է ներկայացրել քաղաքապետարան. «Հրապարակ»
ԲՀԿ ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը «Հրապարակ»-ի լրագրողին ասել է, որ հոկտեմբերի 31-ին հանրահավաք նախատեսված չի եղել: Մինչդեռ քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնից «Հրապարակ»-ին տեղեկացրել են, որ մի քանի հանրահավաքների «իրազեկումներ» են ստացել: Քաղաքապետի հոկտեմբերի 15-ի որոշմամբ ի գիտություն է ընդունվել: «Հայ Ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանի իրազեկումը 2014թ. հոկտեմբերի 31-ին ժամը 16:00-23:00-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասին: Հաջորդ հանրահավաքի օրն իրազեկել են հոկտեմբերի 17-ին, ըստ որի` նոյեմբերի 7-ին, ժամը 16:00-23:00 լինելու է իրենց հանրահավաք երթը»,- փոխանցել են թերթին:
Մի իրազեկում էլ ստացել են նոյեմբերի 14-ի հանրահավաք երթի վերաբերյալ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան