Լֆիկին պատկանող ընկերությունները տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ. «ՀԺ»
ՀՀ ֆինանսների նախարարության հարկային տեսչության կողմից երեկ հրապարակված՝ Հայաստանի առաջին հազար հարկատուների ցանկից ակնհայտ է դառնում, որ ստվերի դեմ հայտարարված պայքարը չի վերաբերում մի քանի «հետաքրքիր» գործարարների:
«Հայաստանի, թերևս, «ամենահետաքրքիր» գործարար ու նաև ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ) հետ կապված խոշորագույն երկու ընկերությունները (Ալեքս Գրիգ, Սամ-սեր գրուպ) միասին այս տարվա առաջին 9 ամիսներին վճարել են 17.3 մլրդ դրամի հարկ, որը անցած տարվա նույն ցուցանիշից ավելին է ընդամենը 1.7 տոկոսով: Եթե հաշվի ենք առնում, որ նշված 1000 հարկատուները ավելացրել են իրենց հարկերը ավելի քան 5 տոկոսով, ապա պարզ է դառնում, որ ստվերի դեմ պայքարը այս ընկերությունների կողքով է անցել»,-գրել է «Հայկական Ժամանակ»-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները